Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2019թ հունվար-սեպտեմբեր, առաջատարը ԶՊՄԿ-ն է
30/10/2019 14:30
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2019թ հունվար-սեպտեմբեր, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 40.59 մլրդ դրամ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 23.77%-ով կամ 7.80 մլրդ դրամով։ 2018թ. հունվար-սեպտեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս առաջատար էր։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 40.28 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 12.58 մլրդ դրամով կամ 45.43%-ով։ 2018թ. հունվար-սեպտեմբերին Գրանդ Տոբակոն 3-րդն էր։

Եռյակը եզրափակում է Գազպրոմ Արմենիան՝ 33.62 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +3.25 մլրդ կամ +10.71%։ 2018թ հունվար-սեպտեմբերին Գազպրոմ Արմենիան 2-րդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 13.36 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4.06 մլրդ դրամով կամ 43.64%-ով։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունն 9-րդն էր։

Հինգերորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 12.52 մլրդ դրամով և արձանագրած 0.16 մլրդ կամ +1.30%։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 6-րդն էր։

Ֆլեշը 6-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 10.75 մլրդ դրամ հարկ, 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.07 մլրդ դրամով կամ 23.93%-ով։ 2018թ.-ի հունվար-սեպտեմբերին Ֆլեշը 11-րդն էր։

Հայաստանի Էլեկտրական Ցանցերը 7-րդն է՝ 10.54 մլրդ դրամ՝ +0.67 մլրդ դրամ կամ +6.8%։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան ութերորդն է՝ 9.70 մլրդ դրամ՝ -0.40 մլրդ դրամ կամ -3.96%։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Իններորդ տեղում է Ջեյ Թի Այ Արմենիան՝ 9.26 մլրդ դրամ՝ +0.51 մլրդ կամ +5.89%։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 10-րդ հորիզոնականում էր։

ՍիՓիԷս Օիլը եզրափակում է տասնյակը՝ 9.10 մլրդ դրամ՝ -4.07 մլրդ դրամ կամ -30.91%։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 5-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4 ներկայացնում են էներգակիրների, 3՝ ծխախոտագործության, 2՝ հանքարդյունաբերության և 1՝ էներգետիկայի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 189.74 մլրդ դրամ հարկ, ինչը տասնայկում տեղ զբաղեցրած ընկերությունների 2018թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշից ավել է 26.64 մլրդ դրամով կամ 16.33%-ով, իսկ 2018թ. առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշներից ավել է 21.35 մլրդ դրամով կամ 12.68%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 467.85 մլրդ դրամ է, ինչը 50.54 մլրդ դրամով կամ 12.11%-ով գերազանցում է 2018թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 764.56 մլրդ դրամ, ինչը 2018թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշից ավել է 90.77 մլրդ դրամով կամ 13.47%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.82 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 61.19 տոկոսը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 30/10/19 դրությամբ՝ 476.15 դրամ) , ապա առաջատար տասնայկի կողմից մուծվել է 398.48 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 982.57 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 1,605.71 մլն դոլար։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25