Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Չինաստանը գնահատում է Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջև կապի պահպանման համար
01/11/2019 18:45
Կիսվել

Չինաստանը գնահատում է Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջև կապի պահպանման համար

Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում  ԵՊՀ-ի և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Չինաստան-Եվրասիա» միջազգային երկօրյա գիտաժողովին իր ելույթում նման տեսակետ հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:

«ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրի իրագործումը կարող է ստեղծել ավելի լավ պայմաններ՝ տարածաշրջանային ինտեգրացիայի համար, ապահովել ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ երկկողմ տնտեսական, առևտրային համագործակցության համար: Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, միևնույն ժամանակ օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ համակարգից: Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ»,-ասաց դեսպանն ու ԵԱՏՄ-ն տարածաշրջանում համարեց կարևոր ինտեգրացիոն կազմակերպություն և կարևոր գործընկեր ՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ կառուցման համար:

Գիտաժողովում քննարկվեցին Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային փոփոխությունները։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար, երիտասարդ գիտնականներ՝ աշխարհի 16 երկրներից:  «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձել է աշխարհի տնտեսական կենտրոնը, այստեղից է առաջ շարժվում աշխարհի նոր գերտերությունը՝ Չինաստանը: Չինական տնտեսական և քաղաքական ազդեցությունն իր «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ տարածվել է թե հարավարևելյան, թե կենտրոնական Ասիայում, թե Մերձավոր Արևելքում»,-նկատեց նա:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը որպես ԱԺ Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընդծեց՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: «Մեր գործընկերային հարաբերությունները զարգացել են բազմաթիվ բնագավառներում, Հայաստանն իսկապես շատ բարձր է գնահատում Չինաստանի հետ համագործակցությունը», – ասաց նա ու կարևորեց նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ Հայաստանում չինագիտության զարգացումը ԵՊՀ-ի առաջնահերթություններից է: «Մեր նպատակն է պատրաստել չինագետների, որոնք կընդգրկվեն ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայությունում, այնպես էլ հետագայում Հայաստանում կձևավորեն չինագիտական դպրոցը»,-ասաց նա ու շեշտեց՝ այդ գործում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45