Այս տարի Վրաստանում արձանագրվել է վերջին 30 տարվա ամենամեծ խաղողի բերքը
Հոկտեմբերի 23-ի տվյալներով՝ Վրաստանի խաղողագործական շրջաններում վերամշակվել է 330 հազար տոննա խաղող, ինչը նշանակում է, որ 2025 թվականին արձանագրվել է վերջին երեք տասնամյակի ամենաբարձր խաղողի բերքը։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում բերք է հանձնել 21.200 խաղողագործ։
Կախեթի շրջանում վերամշակվել է մոտ 323 հազար տոննա խաղող։
Ներկայում ակտիվ խաղողահավաքը շարունակվում է Սագարեջոյում։
Խաղողահավաք է ընթանում նաև Վրաստանի խաղողագործական կարևոր տարածաշրջաններից մեկում՝ Լեչխումիում։
Ռաչա տարածաշրջանում բերքահավաքն արդեն ավարտվել է․ այնտեղ նույնպես արձանագրվել է ռեկորդային քանակությամբ խաղող՝ մոտ 3000 տոննա, որը ամբողջությամբ հանձնել են գինեգործական ձեռնարկություններին։
