Ֆինանսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.50+1.00 EUR SELL - 447.00+1.00
OIL:  BRENT - 65.69+0.11 WTI - 61.44+0.02
COMEX:  GOLD - 4126.90-0.21 SILVER - 48.41+0.21
COMEX:  PLATINUM - 1595.10-0.34
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 152.85+0.03 EUR/GBP - 1.1625+0.15
FOREX:  EUR/USD - 1.1625+0.15 GBP/USD - 1.3309-0.10
STOCKS RUS:  RTSI - 989.72-0.68
STOCKS US: DOW JONES - 47207.12+1.01 NASDAQ - 23204.87+1.15
STOCKS US: S&P 500 - 6791.69+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 49299.65+1.35 TOPIX - 3269.45+0.48
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.15+0.74 SSEC - 3950.31+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 9645.62+0.70 CAC40 - 8225.63+0.00
STOCKS EUR:  DAX - 24239.89+0.13
24/10/2025  CBA:  USD - 383.05+0.51 GBP - 510.03-0.16
24/10/2025  CBA:  EURO - 444.8+1.51
24/10/2025  CBA:  GOLD - 51032+975 SILVER - 604.74+17.34
ՊԵԿ նախագահն ամփոփել է Կոմիտեի 2025 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները
25/10/2025 17:09
Կիսվել

ՊԵԿ նախագահն ամփոփել է Կոմիտեի 2025 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Հարկային եկամուտների ցուցանիշներ

Պետական եկամուտների կոմիտեն՝ հարկ վճարողների հետ համագործակցությամբ, 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 2 տրլն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից ավելի է 13.4 մլրդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից` 7.4 մլրդ դրամով: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 246 մլրդ դրամով կամ 14%-ով: ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում, ինչը ոչ միայն տնտեսական գործոնների, այլև վարչարարության արդյունավետության, ինչպես նաև բարեփոխումների արդյունք է, որի առանցքում մարդակենտրոնությունն է` հիմնված արդարության և հոգատարության վրա։

ՊԵԿ գործունեության արդյունավետություն

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին շարունակել է կատարելագործել վերլուծական գործիքակազմը՝ նպատակ ունենալով բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը և խթանել հարկ վճարողների կարգապահությունը։ Միաժամանակ, հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում վերանայվել են կիրառվող չափորոշիչները և վերլուծական մոտեցումները։ Անդրադառնալով ստուգումների արդյունքներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ այս առումով 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ստուգման և ուսումնասիրության բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 մլրդ լրացուցիչ հարկային պարտավորություն։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վերլուծական գործիքակազմով հաշվարկներում հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է շուրջ 57 մլրդ դրամ գումար, ինչը շուրջ 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ 2025 թվականի ինն ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթերով ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունն աճել է 15 տոկոսով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման քանակի մասով՝ 17 տոկոսով։ Միաժամանակ, մանրածախ առևտրի և ծառայությունների շրջանակում անկանխիկ վճարումների քանակն աճել է 55 տոկոսով, իսկ գումարը՝ 32 տոկոսով: Չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումներով  արձանագրվել է շուրջ 2000 չգրանցված աշխատող, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 28 տոկոսով:

Ստվերի դեմ պայքարի արդյունքներ

2025 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 25 տոկոսով։ Սակայն միջոցառումների նվազմանը զուգահեռ՝ զգալիորեն աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, հայտնաբերվել է շուրջ 325 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 160 մլրդ դրամով կամ շուրջ 97 տոկոսով։ Հայտնաբերված թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 52 տոկոսով։  ՊԵԿ նախագահը հավելել է, որ ստվերի դեմ պայքարում լայնորեն կիրառվել են նաև թվային հետախուզության գործիքներ։

Մաքսային ոլորտի հիմնական արդյունքներ

2025 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 5 տոկոսով բարելավվել է մաքսային մարմնի կողմից միջին օրական կտրվածքով սպասարկվող բեռնատարների քանակական ցուցանիշը: Հաշվետու ժամանակաշրջանում շուրջ 8 տոկոսով բարելավվել է մաքսային մարմնի կողմից մինչև 60 րոպեի ընթացքում բացթողնվող  ներմուծման հայտարարագրերի կշիռը՝  12 տոկոսից հասնելով  20 տոկոսի։ 2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2024 թ. 9 ամսվա համեմատությամբ՝ շուրջ 92 անգամ բարելավվել է մաքսային մարմնի կողմից ավտոմատ բացթողնմամբ (այսինքն, առանց ստուգման) ապրանքների հայտարարագրերի բացթողնման քանակը: Իսկ նախնական մաքսային հայտարարագրման համակարգից հաշվետու ժամանակահատվածում օգտվողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 47 տոկոսով։ Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում իրականացվել է մաքսային ռիսկերի չափանիշների համակողմանի ուսումնասիրություն և կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Փոփոխությունները գործարկվել են 2025թ. հուլիսի 1-ից, ինչի արդյունքում, եթե մինչև 2025թ. հուլիսի 1-ը «Կանաչ» ռիսկի մակարդակով բացթողումների կշիռը կազմում էր ընդհանուր ներմուծման հայտարարագրերի 54 տոկոսով, ապա 2025 թ. հուլիսի 1-ից հետո այդ ցուցանիշը կազմում է 62%:

Թվայնացում

Շարունակվել են կատարելագործել մաքսային և հարկային թվային համակարգերը։ Մասնավորապես, իրականացվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի լավարկում և անցում է կատարվել նախալրացմանը, տվյալների հասանելիության ընդլայնմանը և վերլուծական գործիքների կատարելագործմանը։ Բարելավվել է դրոշմավորման ենթակա ապրանքների հետագծելիության համակարգը։  Գործարկվել է նույնականացման միջոցներով թվային դրոշմավորման տեղեկատվական հավելվածը, որը թույլ է տալիս ապրանքների իրացման ժամանակ տեղեկատվությունը փոխանցել Պետական եկամուտների կոմիտե։ Գործարկվել է Թվային աշխատանքային պայմանագրեր համակարգը, որը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Ավտոմատացվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացը։ Մաքսային ոլորտում թվայնացման բարեփոխումների շրջանակում, մաքսային մարմնում նախատեսվում է ներդնել Մաքսային միասնական հաշվի համակարգը։ Միաժամանակ, շարունակվում են «EXIM» տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։

Միջազգային համագործակցություն

Հաշվետու ժամանակաշրջանում ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը, իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ։

2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Սեպտեմբերի 30-ին հաջողությամբ իրականացվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակում գործընկեր պետությունների հետ։ Պետական եկամուտների կոմիտեն կնքել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ՝ երեք տարի ժամկետով։ Առաջիկայում նախատեսվում է կնքել նախնական գնագոյացման երկու նոր համաձայնագիր։ ԱՄՀ փորձագիտական խմբի կողմից այս տարի իրականացվել և հաջողությամբ ամփոփվել է Հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool-TADAT) կիրառությամբ հարկային վարչարարության արդյունավետության գնահատումը։ Հայաստանի Հանրապետությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր՝ ընդհանուր 45 մլն եվրո ֆինանսաավորման շրջանակում, որոնք կուղղվեն Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը: Միջազգային համագործակցության ոլորտում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել հարևան պետությունների հետ։ Մասնավորապես, քննարկվում է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրումը, իսկ Վրաստանի հետ իրականացվում են աշխատանքներ համատեղ օգտագործման մաքսային անցակետի ներդրման ուղղությամբ։

Հարկային և մաքսային ծառայողների պատրաստում և վերապատրաստում

ՊԵԿ նախագահն ասուլիսի ընթացքում խոսել է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների և բարեվարքության բարձրացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրված արդյունքների մասին։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է համակարգում ծառայողական քննությունների դերի ուժեղացումը։ Մասնավորապես, իրականացվել է 71 ծառայողական քննություն, որից 59–ն ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ, ինչը 64 տոկոսով ավել է անցած տարվա ցուցանիշից, բացի այդ առերևույթ հանցագործությունների մասին ներկայացվել է 23 հաղորդում։ Ընթացիկ տարում շարունակվում է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը։

24/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.05
+0.51
Եվրո (EUR)
444.8
+1.51
Ռուբլի (RUR)
4.7296
+0.0324
Լարի (GEL)
141.19
+0.38
51032
+975
Արծաթ
604.74
+17.34