Վահրամ Միրաքյան. անտոկոս վարկ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ծրագրավորում սովորեն
«Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը կրթական համակարգն է կամ դրա բացակայությունը։
Վերջերս լսեցի, թե ոնց է Բելառուսը լուծել այդ հարցը։ Հետաքրքիր մոդել էր։
Նախ մեր պետությունունը պետք է սուբսիդավորի բանկերին, որ վերջիններս անտոկոս վարկ տան բոլոր էն մարդկանց, ովքեր ուզում են ծրագրավորում սովորեն։
Ենթադրենք ես ուզում եմ ծրագրավորում սովորեմ ու դիմում եմ բանկին, բանկը 1 միլիոն դրամ փոխանցում է X կրթական կենտրոնին, որ ինձ ծրագրավորում սովորեցնի։ Ես էլ պարտավորվում եմ 4 կամ 5 տարի հետո բանկին վերադարձնեմ այդ 1 միլիոնը։ Իսկ այդ ընթացքում տոկոսները պետությունունն է փակում, բայց դա պետության համար ծախս չի, ներդրում է, քանի որ երբ ես անցնեմ գործի, ապա եկամտային հարկի կամ այլ հարկերի տեսքով հետ եմ տալու էդ գումարը պետությունանը։ Շատ ավելի մեծ գումար։
Իսկ եթե ես չկարողացա՞ ծրագրավորում սովորեմ և գործի անցնեմ։ Էդ դեպքում ես պարտավորվում գումարը վերադարձնել արդեն տոկոսներով։ Դա էլ կլինի իմ մոտիվացիան, որ սովորեմ։
Արդյունքում շահում է պետությունը, շահում են կրթական կենտրոնները, շահում են բանկերը, շահում են էն երիտասարդներն ու ոչ երիտասարդները, որոնք ուզում են ծրագրավորում սովորեն ու ամենակարևորը’ շահում է ՀՀ ՏՏ ոլորտն ու տնտեսությունը։
Ոչ միայն ծրագրավորում, կարող է QA, դիզայներ, պրոյեկտ մենեջեր կամ նման այլ մասնագիտություններ էլ ներառված լինեն ցանկում», – իր ֆեսյբուքյան էջում գրել է «Չոր Մարքեթինգ»-ի հիմնադիր Վահրամ Միրաքյանը։