ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԵԼ Է 50.7 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 50.700.774 ԱՄՆ դոլար` 369.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 47.483.870 ԱՄՆ դոլար` 371.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 150.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 371.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: