ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 3.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 9.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 11.4 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 25-ից 31-ը ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել է 1.5 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 3.6 միլիոն դոլարով: