Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Արցախի ԱԺ-ի հանձնաժողովներում քննարկվել է 2020թ. պետական բյուջեի նախագիծը
02/12/2019 21:42
Կիսվել

Արցախի ԱԺ-ի հանձնաժողովներում քննարկվել է 2020թ. պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 2-ին Արարատ Օհանջանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը:

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ  գալիք տարում ոլորտին կտրամադրվի 27մլրդ 65մլն դրամ, կամ 2019թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 3մլրդ 424մլն դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2020թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ նպատակային վերաբնակեցման և սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ծրագրերին:

Պատգամավորները նախարարին են առաջադրել վերաբնակեցման ծրագրին, պատվավոր կոչումներ ունեցողների վճարների տրամադրման ժամկետներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ բնագավառի 2020թ-ի  ծախսերը կկազմեն 7մլրդ 280մլն դրամ, ինչը 2019թ-ի  համեմատ ավել է 504մլն դրամով: Ֆինանսավորման ավելացումները նախարարը պայմանավորել է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ և Քաշաթաղի ու  Քարվաճառի բուժմիավորումների  համար անհրաժեշտ սարքավորումների գնմամբ: Պատգամավորները Արայիկ Բաղրյանին առաջադրել են Ասկերանի հիվանդանոցի շենքային պայմանների, գրանցման էլեկտրոնային համակարգի, բժիշկների թափուր հաստիքների և աշխատանքի տեղավորման դինամիկայի վերաբերյալ հարցեր:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, խոսելով գալիք տարի ծառայության աշխատանքի մասին, նշել է, որ այն կլինի լարված, քանի որ ի թիվս իրականացվող ծրագրերի՝ կավելանան ևս երեքը, որից երկուսը առաջին անգամ՝ աշխատուժի հետազոտություն և գյուղատնտեսական համատարած հաշվառում: ԱՎԾ-ի նախագահի խոսքով՝ գալիք տարի պետական բյուջեից ԱՎԾ-ին նախատեսվում է տրամադրել 228մլն 478հազ, որը ընթացիկ տարվա համեմատ աճել է 16մլն 192հազ դրամով: Մանուշ Մինասյանը բյուջեով ֆինասավորվող ուղղությունները ներկայացնելուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48