Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Կենցաղն այլևս հոգս չէ. ServiceTitan-ը Հայաստանի իր մասնաճյուղը դիտակում է որպես գաղափարական կենտրոն
13/12/2019 18:41
Կիսվել

Կենցաղն այլևս հոգս չէ. ServiceTitan-ը Հայաստանի իր մասնաճյուղը դիտակում է որպես գաղափարական կենտրոն

Շինարարության ու կենցաղային սպասարկման ոլորտներում աշխատող կազմակերպություններին ծրագրային լուծումներ առաջարկող «ServiceTitan» ամերիկյան ընկերության հայաստանյան մասնաճյուղն ընդլայնվում է: Ընկերության հայ հիմնադիրները նպատակ ունեն հայաստանյան մասնաճյուղը դարձնել գաղափարական կենտրոն:

«ServiceTitan» ամերիկյան ստարթափ ընկերության հիմնադրման աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թվականից ամերիկահայ գործարար Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից։ Նման ընկերություն հիմնելու գաղափարը սկզբում ի հայտ է եկել Վահեի մոտ: Նրա հայրն աշխատել է որպես ջրմուղագործ, ուներ ընկերություն: Հոր աշխատանքը, բիզնեսի կառավարումն ավելի հեշտացնելու նպատակով Վահեն մտածում էր ծրագրային լուծումներ առաջարկել: Շուկայում գոհացուցիչ լուծում չգտնելուց հետո որոշում է ինքնուրույն ստեղծել այն: Արայի հետ հանդիպումը սկիզբ է դնում համատեղ աշխատանքի և սկսում են իրենց գործունեությունը: Բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, միասնական ջանքեր գործադրելով, նրանք կարողացան մշակել ու շուկային առաջարկել այնպիսի ծրագրային ապահովում, որն օգնում է շինարարության ու կենցաղային սպասարկման ոլորտներում աշխատող ընկերություններին: 2015 թվականից  «ServiceTitan» ընկերությանը միացած, ներկայում  Միջազգային գործառնությունների և ռազմավարության գլխավոր պատասխանատու Վաչ Հովսեփյանը նշեց, որ իրենք առաջարկում են լուծում, որը հնարավորություն է տալիս կոնկրետ գործընթացն ապահովել սկզբից մինչև վերջ:

«Այն թույլ է տալիս հետևել աշխատանքին, վերահսկել վաճառքները, կապ պահպանել հաճախորդների հետ: Առաջարկվող լուծումներից մեկի շնորհիվ աշխատակիցը հնարավորություն ունի զանգի հենց սկզբից ստանալ տեղեկություն հաճախորդի, նրա ինքնության, բնակավայրի մասին և այլն: Դա հնարավորություն է տալիս երկխոսության ընթացքում խուսափել հավելյալ հարցերից և շատ արագ սպասարկել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաչ Հովսեփյանը: Մեկ այլ ծագրային առաջարկով հաճախորդը, օրինակ, ջրմուղկոյուղու փականագործին կանչելուց հետո ստանում է տեղեկատվություն վերջինիս մասին, նրա աշխատանքային փորձի, մինչ այդ արած աշխատանքի վերաբերյալ: Դրանից բացի կարող է հետևել, թե կանչված մասնագետը ուր է հասել, ճանապարհի որ հատվածում է:

Ընկերությունն արագանցիկ տեմպերով առաջ է շարժվում, առաջարկվող ծրագրային լուծումներն առայժմ վաճառվում են ԱՄՆ-ում, Կանադայում, հետագայում նախատեսում են մուտք գործել այլ շուկաներ: «ServiceTitan»-ն ԱՄՆ-ում ունի երկու գրասենյակ, գործում են Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, Հայաստանում, իսկ Կանադայում ունեն գործընկերներ: Ընդհանուր թվով ընկերությունն ունի 800 աշխատող:

«Հայաստանում մասնաճյուղ ունենալու գաղափարը վաղուց կար, դեռ 2015 թվականից, նույնիսկ մի քանի փոքր նախագծեր իրականացրեցինք: Ռեալ սկսեցինք աշխատել հեղափոխությունից հետո: Կառավարության ներկայացուցիչների՝ Տիգրան Ավինյանի, Հակոբ Արշակյանի հետ հանդիպումից հետո ոգևորվեցինք: 2018 թվականից որոշեցինք կյանքի կոչել մեր՝ Հայաստանում գրասենյակ ունենալու գաղափարը և արդեն տարեվերջին արդյունքները տեսանելի էին: Ամենասկզբից մեր գաղափարն այն է, որ հայաստանյան ընկերությունը չլինի պարզապես ինժեներական առաջադրանք կատարող, այլ՝ գաղափարների կենտրոն»,-ասաց Վաչ Հովսեփյանը:

Աշոտ Տոնոյանը միացավ «Service Titan»-ի թիմին և ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենի կարգավիճակով իր շուրջ հավաքեց ոլորտի լավագույն մասնագետների: Հայաստանյան մասնաճյուղը սկսել է չորս հոգով, այսօր արդեն 30-ից ավելի աշխատող ունի: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատողների թիվը:

«Երբ ընկերության ղեկավար կազմը եկավ, տպավորված էին, թե այստեղ ինչ մասնագետներ կարող են գտնել: Դա վստահություն ներշնչեց, որ հեռանկարները կապեն հայաստանյան մասնաճյուղի հետ: Այսօր թիմն ընդլայնվել է տարբեր ուղղություններով, այստեղ բացվել է հաճախորդների սպասարկման կենտրոն, որն անմիջապես կապ է հաստատում ամերիկյան հաճախորդների հետ: Դա կարևոր քայլ է, որովհետև ստացվում է, որ մեր գրասենյակը ևս շփվում է հաճախորդների հետ, հասկանում նրանց պահանջները: Ինչն էլ հիմք կարող է լինել նոր գաղափարների, այսինքն՝ մեկուսացած չենք աշխատում առանց պատկերացնելու, թե մեր հաճախորդներն ովքեր են»,-ասաց Աշոտ Տոնոյանը: Նա ընդգծեց, որ այստեղ մեծ պոտենցիալ կա, և հաճախորդներին լավ հասկանալով, կարող են լուծումներ առաջարկել: Երևանում գործող մասնաճյուղը Հայաստանում զարգացնում է նոր մասնագիտություններ: Աշոտ Տոնոյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ակտիվացնել կրթական ծրագրերը: Ընկերությունն ավագ մասնագետներով համալրված է, նպատակ ունի իրականացնել խորացված մասնագիտական դասընթացներ: Հայաստանում փորձառու մասնագետների թիվը բավական չէ ոլորտն արագ զարգացնելու, ինչպես նաև ընկերության կայուն աճն ու տեմպն ապահովելու համար: Ահա խորացված դասընթացներով ցանկանում են այդ բացը լրացնել, երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ: Հայաստանում կրթության, մասնագետների որակի բարձրացման գործում ընկերությունը պատրաստվում է իր լուրջ ներդրումն ունենալ:

Վաչ Հովսեփյանը նկատեց, որ իրենք նպատակ չունեն տեղական IT ընկերությունների աշխատողներին ձեռքից-ձեռք տանել, հասկանում են, այստեղ էլ բարձր որակի աշխատողների պակաս կա: Հետևաբար` կրթական ծրագրերով երիտասարդների որակավորումը բարձրացնելուց բացի, մասնագետներ են ներգրավելու դրսից:

«Գիտեք, մեզ ինչն է գրավում Հայաստանում, որ այստեղ շարքային աշխատողի բիզնես մտածելակերպն աշխատում է, իրենք սովոր չեն պարզապես առաջադրանք կատարել, այլ ձգտում են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ առաջարկել»,-հավելեց Վաչ Հովսեփյանը:

Աննա Գզիրյան

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73