Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
15/06/2009 12:32
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումների հենքն է Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը, որի գաղափարախոսական հիմքը «դեմքով դեպի հարկատուն» կարգախոսն է։ Ծրագրով իրականացվել են հետևյալ կարևոր միջոցառումները, որոնք ունեն հակաճգնաժամային բնույթ։

Գործարար աշխարհի համար, մասնավորապես, ՓՄՁ-ի, էապես հեշտացվել են հարկային վարչարարության կանոնները, որոնք նախատեսում են.
· ԱԱՀ հարկման շեմի բարձրացում մինչև 58.3 մլն դրամ` գործող 3 մլն դրամի փոխարեն, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների հարկային հաշվետվության պարզեցում. մինչև 100 մլն. դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարումը հարկային հաշվառման կանոնակարգերով` միջազգային չափանիշների կիրարկման փոխարեն։
· Մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները շահութահարկի եւ եկամտահարկի ընդհանուր սահմանված կարգով հաշվարկում եւ տարեկան մեկ անգամ շահութահարկի եւ եկամտահարկի արզեցված հաշվարկ են ներկայացում,
· մինչև 5 աշխատող ունեցող գործատուների կողմից եռամսյակային հաշվետվություն (նախկինում ամսականի փոխարեն) ներկայացում,
· ՀԴՄ կտրոններով և կրճատ հաշիվ ապրանքագրերով ծախսերը հիմնավորող փաստաթղթի ընդունում տարեկան 36 մլն դրամի չափով` գործող 1 մլն դրամ սահմանաչափի փոխարեն,
· Հարկային հաշվետվությունների ընդունման գործընթացի պարզեցում, նախկինում գործող հանձնաժողովների լուծարում և փոստով կամ ՏՀՏ տեղադրված արկղերի միջոցով հաշվետվությունների ընդունման պրակտիկայի, ինչպես նաև ս.թ. հոկտեմբերից հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու մեխանիզմի ներդրում։ Այս ամենը նվազագույնի է հասցնում հարկատու-հարկային տեսուչ ֆիզիկական շփումը ` էապես «հեշտացնելով հարկատուի կյանքը» և նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
· ԱԱՀ ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում՝ եթե շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն փոխարեն։ Վերոհիշյալ կետերում նշված միջոցառումները էապես կխնայեն գործարարների «թանկարժեք» ժամանակը և կնվազեցնեն հարկային մարմինների հետ շփման գործարքային ծախքերը։
· ՓՄՁ համար «Հաշվապահական ծառայությունների կենտրոն»-ի բացում, որը հնարավորություն է ընձեռում տվյալ խմբի հարկատուների համար միասնական  քաղաքականություն իրականացնել, ինչպես նաև վերջիններիս համար ստանդարտացված որակյալ և մատչելի ծառայություններ մատուցել։
· Ձեռագործ գորգագործությունը ԱԱՀ-ից և շահութահարկից ազատում, ինչը նպաստում է ճյուղի ոչ միայն ֆինանսական ցուցանիշների բարելավմանը, այլ նաև ազգային կարևորագույն ավանդույթի պահպանմանը։ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածում նշված ապրանքախմբերի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգում մինչև 3 տարի ժամկետով՝ եթե այն գերազանում է 300 մլն դրամը։ Նույն պայմանը կիրառվում է նաև հիշյալ ցանկում չընդգրկված այն ապրանքախմբերի նկատմամբ, որոնք նախատեսված են կառավարության հավանությանն արժանացած 300 մլն. դրամ և ավելի արժողություն ունեցող ներդրումային ծրագրերում։
· «Արտոնագրային վճարների մասին» օրենքով 11 տեսակի գործունեության մասով (հիմնականում ինքնազբաղվածների) արտոնագրային վճարի սահմանում, ինչը նոր խաղի կանոններ է սահմանում հիշյալ բնագավառներում ետության հետ հարաբերությունների առումով` ինքնազբաղվածներին հնարավորություն տալով հարկային վարչարարության համատեքստում ավելի «ապահով» և «շահավետ» գործունեություն ծավալելու։
· Որակավորում չստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտների հարկման կարգի պարզեցում և հարկման հաստատագրված վճարների սահմանում ըստ գոտիականության, ինչը հնարավորություն կտա ձևավորելու համեմատաբար ատչելի հյուրանոցային ծառայությունների ցանցը, որն էլ իր հերթին կարող է հանդիսանալ զբոսաշրջության զարգացման լրջագույն խթան։
· Տուրիզմի զարգացման և զբոսաշրջիկների համար Հայաստանի գրավչությունը բարձրացնելու նպատակով կարճաժամկետ (21 օր) այցելությունների համար 15 հազ. դրամից մինչև 3 հազ. դրամ կրճատվել է պետական տուրքը։
· ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2009թ. երկրորդ եռամսյակում իրականացնել ԱԱՀ-ի գերավճարների շուրջ 15 մլրդ. դրամի վերադարձը, ինչը լրջորեն կհամալրի գործարարների ֆինանսական ռեսուրսները և հետագա ործունեության արդյունավետ ծավալման խթան կհանդիսանա։
· Ոսկերչության և ադամանդագործության բնագավառում վերացվել է շահութահարկի գծով շրջանառության 1%-ի կանխավճարի պարտադիր մուծման դրույթը, ինչը լրացուցիչ ազատ ֆինանսական ռեսուրսներ է ստեղծում գործարարների համար։
· Տեսչական ստուգումների իրականացման մասով ՀՀ կառավարությունը աննախադեպ քայլի է գնացել` 2009թ. հունիսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ը տեսչական ստուգումների չեն ենթարկվի այն տնտեսվարող սուբյեկտները բացառությամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից), որոնց մոտ 2008թ. շրջանառությունը չի գերազանցել 70 մլն. դրամը (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի` միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, ՓՄՁ ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա, ՓՄՁ
սուբյեկտը լուծարելիս)։

Մաքսային բնագավառում իրականացվել են հետևյալ կարևոր բարեփոխումները.


· Մաքսատներում և մաքսային պահեստներում բացվել են մաքսային բրոքերի, ինչպես նաև ինքնահայտարարագրման գրասենյակներ, որոնք էլեկտրոնային կապուղիներով միացված են մաքսատներում և մաքսային պահեստներում գործարկվող «TWM» մաքսային ձևակերպումների համակարգչային ծրագրին։ Սույն միջոցառման արդյունքում կրճատվել է մաքսային ձևակերպումների ժամանակը, նվազագույնի է հասցվել ներմուծող-մաքսային ծառայող իզիկական շփման աստիճանը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
· Պարզեցվել են մաքսային ընթացակարգերը` ավելացնելով դրույթներ, որոնց համաձայն հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված անճշտությունների դեպքում ոչ թե նախկին հայտարարագիրը անվավեր է անաչվում, այլ դրանում կատարվում են համապատաասխան ճշգրտումներ։ Այս պարագայում ներմուծողը զերծ է մնում ավելորդ ժամանակի և ջանքերի որստից։
· Վերանայվել են TWM մաքսային ձևակերպումների համակարգչային ծրագրում ռիսկերի ընտրողականության չափանիշները, որի հիմնական նպատակն է բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունը` այն դարձնելով առավել թիրախային և ռեսուրսախնայող։
· Կրճատվել է ՀՀ մաքսային սահմանով իրականացվող ներկրման և արտահանման համար պահանջվող փաստաթղթերի քանակը` այն հասցնելով երեքի։ Սա էապես կնվազեցնի ներկրման և արտահանման գործընթացների ևակերպման ժամկետը։
· Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը` պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքատեսակների թիվը 65-ից հասցնելով մինչև 16, ինչը բյուրոկրատական քաշքշուկի դաշտում էականորեն կրճատում է գործարարների ժամանակը։
· Հանվել է մաքսային մարմինների կողմից լրացվող մաքսավճարի անդորրագրի ձևը` ներկայումս այն վճարվում է միայն բանկային համակարգի միջոցով, ինչն էապես նվազեցնում է մաքսային ծառայողների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսևորման հնարավորությունները։

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69