ՀԱՅՌՈՒՍԱԳԱԶԱՐԴ – ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ 5 ՕՐՈՎ
Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը հունիսի 16-ից 21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները:
Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապեստ-կայանից` առանց սահմանափակումների: