Պաշտոնական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 64.87+0.71 WTI - 60.38+0.43
COMEX:  GOLD - 3948.70-0.71 SILVER - 47.39-0.11
COMEX:  PLATINUM - 1584.40+0.49
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 152.99+0.67 EUR/GBP - 1.161-0.26
FOREX:  EUR/USD - 1.161-0.26 GBP/USD - 1.3197-0.40
STOCKS RUS:  RTSI - 1000.24+1.57
STOCKS US: DOW JONES - 47632.00-0.16 NASDAQ - 23958.47+0.55
STOCKS US: S&P 500 - 6890.59+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 51325.61+0.04 TOPIX - 3300.79+0.69
STOCKS CHINA:  HANG SENG - 26282.69-0.24 SSEC - 3986.90-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 9756.14+0.61 CAC40 - 8200.88-0.19
STOCKS EUR:  DAX - 24124.21-0.64
30/10/2025  CBA:  USD - 382.72+0.1 GBP - 504.23-1.52
30/10/2025  CBA:  EURO - 444.15-1.53
30/10/2025  CBA:  GOLD - 49301+728 SILVER - 592.78+21.5
Արցախի Ազգային ժողովն ընդունել է 2020թ-ի պետական բյուջեն
19/12/2019 18:17
Կիսվել

Արցախի Ազգային ժողովն ընդունել է 2020թ-ի պետական բյուջեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ հերթական նիստից հետո «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշելով որ պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը և ժամկետները:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 34 առաջարկություն, որից 25-ը՝ կրկնվող: Առաջարկությունները գումարային հաշվարկով կազմել են շուրջ 600 մլն դրամ՝ առանց կրկնվող առաջարկությունների:

Ներկայացնելով 2020թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերի մասում կատարված փոփոխությունները՝

Կրթություն. «Պետական աջակցություն մարզադպրոցներին» ծրագիրը ավելացվել է 1մլն 73,3հազ դրամով: Դպրոցներում բնագիտական առարկաների դասավանդման մակարդակի բարձրացման նպատակով 5մլն դրամով ավելացել է կրթական միջոցառումների ծրագիրը:

Հանգիստ, մշակույթ և կրոն. «Պետական աջակցություն թանգարաններին» ծախսային ծրագիրը ավելացել է 1մլն 71հազ դրամով:

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ. ավելացվել է երկու նոր ծախսային ծրագիր՝ ԱՀ ատլասի նոր խմբագրությամբ լրամշակման և հրատարակման ծրագիրը՝ 15մլն դրամի չափով և աշխարհագրական անվանումների անվանափոխման ու անվանակոչման ծրագիրը՝ 3մլն դրամի չափով:

Հիմնական բաժիններին չդասվող ծախսեր. կապիտալ ներդրումների ծախսային ծրագիրն ավելացել է 40մլն դրամով:

Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության  նախաձեռնությամբ:

Ամփոփելով նախագծով առաջարկվող պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 120մլրդ 949,4մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 840,7մլն դրամ, պրոֆիցիտը՝ 108,7մլն դրամ:

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել խմբակցությունները: Ելույթներում նախագծին դեմ քվեարկելու հիմնավորումներ են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը: «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները դրական գնահատական են տվել նախագծին և նշել, որ կողմ են քվեարկելու:

2020թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթը Արցախի Հանրապետության նախագահինն էր: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ կառուցողական քննարկումների և դիտարկումների համար: Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն իրատեսական է և ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը և ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Նախագահի խոսքով՝ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմերպի ապահովումը:

«2020թ. պետական բյուջեի նախնական քննարկումների արդյունքներով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների գրավոր առաջարկները քննարկվել են և, անկասկած, հաշվի կառնվեն կառավարության հետագա գործունեության ընթացքում»,-նշել է Բակո Սահակյանը և առաջարկել խորհրդարանին «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական  տարբերակն ընդունել որպես օրենք:

Մինչ պետական բյուջեի նախագծի քվեարկությունը՝ Ազգային ժողովը քննարկել է բյուջեն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վար­ձա­տրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամի՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես է եկել պատգամավոր Արպատ Ավանեսյանը:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:

Հաջորդիվ քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է:

Ընդմիջումից հետո  խորհրդարանը լսել է «Փրկարարական ծառայության  կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ քննարկմանն է ներկայացրել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների փրկարարական ծառայողների  իրավունքները և պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, պատասխանատվությունը, ներքին կարգ ու կանոնների պահպանման, ծառայողական կարգապահության, մարտական հերթապահության  և մի շարք այլ հարաբերություններ, որոնք ապահովում են ծառայության մշտական պատրաստականությունը, անձնակազմի անդամների ուսուցումը, հերթափոխի ժամանակ նրանց պարտականությունների կազմակերպված կատարումը և ծառայողների առողջության պահպանումը:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Շարունակելով՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Տեխնիկական անվտան­գության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառա­վար­ման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթը:

Վլադիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի բնակչության շրջանում հրագործական ապրանքների տեղափոխման, պահպանման, օգտագործման, վաճառքի և հրավառությունների իրականացման  պատճառով տուժածների քանակը հասցնել նվազագույնի՝ ապահովելով բնակչության անվտանգությունը:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը:

Նիստի եզրափակիչ հատվածում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Արթուր Թովմասյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել 6-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի փակման մասին:

30/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.72
+0.1
Եվրո (EUR)
444.15
-1.53
Ռուբլի (RUR)
4.7549
-0.0374
Լարի (GEL)
141.18
+0.22
49301
+728
Արծաթ
592.78
+21.5