Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է
10/01/2020 19:46
Կիսվել

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է

Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա: Աս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը:

«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյանը նշել է, որ հիմա իրանական արտադրանքը ավելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում տալիս է մրցակցային առավելություն:

Նա նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանը Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդյունաբերական գազ և կաշվե իրեր:  Յաիջանյանի խոսքով՝ առևտրականները դեռ չեն սովորել արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի գաղափարին, նա հույս է հայտնել, որ այս գործարքի ընդլայնմամբ ավելի շատ իրանցի առևտրականներ են ներգրավվելու հայկական շուկա:

Ավելի վաղ «Tehran Times»-ը նշել էր, որ թեև ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որը նպատակ ունի իսլամական պետությունը քաղաքական և տնտեսական առումով մեկուսացնել, սակայն դա հատկապես տնտեսական սեկտորում Իրանի ու հարևանների հետ հարաբերությունների վրա չեն ազդել:  Հյուսիսարևմտյան հարևան Հայաստանն այդ երկրներից մեկն է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երևանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին, 2018-ին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է ռեկորդային 364 մլն դոլարի:

Նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև դեռ 2018թ. ստորագրված՝ Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որի գործողությունը նախատեսված է երեք տարով: Դրանով մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքեր զրոյացվել կամ նվազեցվել են:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78