Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը
15/01/2020 20:07
Կիսվել

Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 15-ին Արարատի մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը ներկայացնելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Իռա Փանոսյանը համառոտ ներակայացրել է 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ՀՀ-ում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, նշել պայմաններն ու պետական օժանդակության ծրագրերից օգտվելու առավելությունները։ Նա նաև անդրադարձել է որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին:

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է 2019 թվականից Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվելու  է  երկու  մշակաբույս՝  ծիրանը և խաղողը: Ապահովագրությունն իրականացվելու է «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նարեկ Հովակիմյանի  փոխանցմամբ՝  հետագայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տվել պարզաբանումներ «խելացի» անասնաշենքերի կառուցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման  և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:

Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում: Այս հանդիպումները միտված են բարձրացնել համայնքների ղեկավարների իրազեկվածության մակարդակը գյուղոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան համապատասխան տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ ֆերմերներին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45