Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՏՄՊՊՀ – ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵՑ
15/06/2009 18:52
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵՑ

ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 15-ին, տեղի է ունեցել (ժամը 16.00-ին) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում վարույթ է հարուցվել բենզինի շուկայում: Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգով պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով (վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ` 20-ական դրամով): Այդպիսով «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի: Միաժամանակ, շուկայում սպասումներ են ստեղծել` հետագա թանկացումների առնչությամբ:

 
Ուշագրավ է, որ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը վերջերս` 2009 թ. հունիսի 10-ին Հանձնաժողովին տեղեկացրել էր, թե ապրիլի 1-ից դադարեցրել է գործունեությունը, եւ որ նույն տարվա ապրիլի սկզբներից բենզին եւ դիզվառելիք է ներկրվում եւ իրացվում նոր ընկերության` «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Դա այն դեպքում, երբ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ՀՀ Կառավարության հայտարարած պետական գնումների` այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել եւ շարունակել է գործունեությունը:
 

Շուկայի մյուս գերիշխողի` «Ֆլեշ» ընկերության կողմից իրացվող բենզինի գինը այսօր չի փոխվել, իսկ մինչ այդ տեղի ունեցած թանկացումները Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, տեղավորվում են միջազգային շուկայի զարգացումների շրջանակներում (ամեն դեպքում, ուսումնասիրությունը շարունակվում է):

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58