
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկը «Բիզնես 24»-ին տեղեկացնում է, որ 2009թ. հունիսի 19-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը 1 միլիարդ դրամ է: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 8.50%: Վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդը կկայանա 2009 թ. հունիսի 19-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: