Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻՆ
15/06/2009 19:29
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻՆ

Տնտեսության իրական հատվածի զարգացմանն ուղղակիորեն նպաստելու նպատակով ՀՀ կառավարությունը ձևավորվել է Օպերատիվ շտաբ, որը քննարկում է մասնավոր հատվածից ստացված բիզնես նախագծերը, ինչպես նաև որոշում աջակցության ձևաչափը։ Մինչ օրս Օպերատիվ շտաբի կողմից ստացված գործարար ծրագրերի ընդհանուր թիվը հասնում է մոտ 300-ի։ Օպերատիվ շտաբի կողմից դրական ընթացք է ստացել 14.1 մլրդ դրամ արժողությամբ 24 նախագիծ։ 36. Մինչև այժմ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվել է 50 մլն դրամի աջակցություն` կանոնադրական կապիտալում մասնակցության տեսքով և 12 մլն դրամի և 110 հազ. ԱՄՆ դոլար աջակցություն` վարկավորման տեսքով։ Բացի վերոնշյալ ծրագրերից, Աշխատանքային խմբում կայացած քննարկումների արդյունքում ՓՄՁ ԶԱԿ են վերահասցեագրվել 16 գործարար ծրագրեր, որոնց աջակցություն տրամադրելու հարցն ընթացքի մեջ է։

ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ին կից ստեղծվել է հատուկ վարկային/ներդրումային կազմակերպությունը, որը ՌԴ-ից ստացված 500 մլն. դոլար վարկային ռեսուրսի հաշվին (մոտ 15 մլրդ.դրամ) ինչպես վարկավորելու է ՀՀ տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող գործարար նախագծերը, այնպես էլ մասնակցություն է ունենալու ընկերությունների կապիտալում։ Վարկային ռեսուրսների համատարած թանկության պայմաններում այս նախաձեռնությունը կհանդիսանա տնտեսության, հատկապես ՓՄՁ-ի զարգացման լուրջ խթան։  Ռուսաստանից ներգրավված վարկային ռեսուրսի հաշվին կստեղծվի նաև Կայունացման հիմնադրամ, որը տնտեսությունը կապահովագրի համաշխարհային ճգնաժամով պայմանավորված հնարավոր ցնցումներից։

ՓՄՁ-ի վարկավորման համար օգտագործվում են նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների միջոցները։ Այսպես, ՀԲ-ի տրամադրած 85 մլն. դոլար վարկից 50 մլն դոլարը արդեն իսկ ուղղվել է ՓՄՁ զարգացմանը, իսկ մնացած գումարը կտրամադրվի ճանապարհաշինարարությանը։

Հայաստանին ադամանդագործության զարգացման համար 100 մլն. դոլար վարկի տրամադրման ուղղությամբ ՀՀ կառավարությունը բանակցում է ռուսական «АЛРОСА» ընկերության հետ։ Սա հնարավորություն կընձեռի վերականգնելու և նոր թափ հաղորդելու Հայաստանում լավագույն ավանդույթներ ունեցող, սակայն վերջին տարիներին օբյեկտիվ պատճառով անկում ապրած այս ճյուղին։

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Համահայկական բանկի մասին օրենքը, որը սահմանում է բանկի գործունեության իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը։ Համահայկական բանկը լինելու է այն ռազմավարական կառույցներից մեկը, որի միջոցով համազգային ծրագրերի իրականացման նպատակով համախմբվելու են աշխարհասփյուռ հայերի ջանքերն ու կարողությունները։

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83