Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ ԿՐԵԼ
15/06/2009 20:05
Կիսվել

LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ ԿՐԵԼ

Անցած շաբաթվա ընթացքում Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) գունավոր մետաղների գները զգալի աճ արձանագրեցին: Շաբաթվա ընթացքում ամենաշատը աճեց կապարի գինը` 11.2%-ով կամ 181 դոլարով մեկ տոննայի դիմաց: Ցինկի և նիկելի աճեցին համապատասխանաբար աճեցին 9.99% և 8.90%-ով: Ավելի համեստ արդյունքներ արձանագրեցին անագի և պղնձի գները, համապատասխանաբար` 6.98% և 6.16%: Ալյումինի գինը շաբաթվա ընթացքում արձանագրեց ամենափոքր աճը` 4.46%:

Ինչպես արդեն գրել էր «Բիզնես 24»-ը գունավոր մետաղների գները սկսել էին արագ վերականգնվել դեռևս գարնան սկզբից: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթ աննախադեպ ցուցանիշ էր գունավոր մետաղների շուկայի համար և եթե գների աճի սույն միտումը պահպանվի, ապա մոտակա ամիսներին գունավոր մետաղների գները կարող են հասնել նախաճգնաժամյան մակարդակին:

Վերլուծաբանները վերջին շաբաթվա ընթացքում գրանցված աճի հիմնական պատճառ են համարում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը, նավթի գների աճը և գունավոր մետաղների աշխարհի առաջատար սպառողներ հանդիսացող երկու երկրներում` ԱՄՆ և Կանադա, հրապարակված բարենպաստ տնտեսական ցուցանիշները:
 
Որոշ վերլուծաբանների կարծիքով սույն ճգնաժամային իրավիճակում գունավոր մետաղների գները արդեն գտնվում են իրենց առավելագույն արժեքների վրա: Սույն վերլուծաբանները հիմնվում են այն բանի վրա, որ աշխարհի առաջատար տնտեսությունների կայունացումը դեռևս չի հասել այն մակարդակին, որ գունավոր մետաղների պահանջարկը հասնի նախկին ծավալներին:

Գոյություն ունեն նաև վերլուծաբաններ, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում վերջին շրջանում գունավոր մետաղների շուկայում ներդրումային կամ «սպեկուլյատիվ» կապիտալի ավելացմանը: Այդ պատճառով սույն վերլուծաբանները կարծում են, որ ներդրումային կապիտալը կարող է առաջիկայում ևս նպաստել գունավոր մետաղների գների աճին:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83