ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն աճում է չորորդ ամիսն անընդմեջ
Հունվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները արդեն չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել։
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 182.5 նիշ, ինչը դեկտեմբերի համեմատ ավել է 0,7 տոկոսով և 11,3 տոկոսով՝ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ: Ինդեքսի բարձրացման հիմանական պատճառը հանդիսացել են բուսական յուղերի, շաքարի և ցորենի գները։
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա կտրվածքով աճել է 7,0 տոկոսով՝ հասնելով երեք տարվա մեջ ամենաբարձր մակարդակի, ինչին նպաստել են արմավենու, սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գների բարձրացումը։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 5,5 տոկոսով, ինչը պայմանավորված է մի քանի խոշոր արտադրող երկրներում շաքարի ավելի քիչ արտադրանքի ծավալներով։ Աճը մեղմվել է բրազիլական արժույթի շարունակական թուլացման և նավթի հումքի գնի նվազման շնորհիվ, ինչը ազդել է շաքարեղեգի՝ էթանոլի արտադրության մեջ օգտագործելու պահանջարկի վրա։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ աճել է 2,9 տոկոսով, ինչը արդյունք է ցորենի գնի բարձրացման, որին հաջորդում են եգիպտացորենի և բրնձի գները՝ մեծապես կայուն պահանջարկի շնորհիվ։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 0,9 տոկոսով, պայմանավորված կարագի, պանրի և անյուղ կաթի փոշու ներկրման մեծ պահանջարկով։
ՊԳԿ մսի գնային ինդեքսը, 11 ամիս բարձր լինելուց հետո, ամսվա ընթացքում նվազել է 4,0 տոկոսով, ինչը Չինաստանից և Հեռավոր Արևելքից գնումների իջեցման, ինչպես նաև խոզի և խոշոր եղջերավոր կենդանինենրի մսի արտահանման մատչելիության հետևանք է։