Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Խոշոր Հարկատուներ 2019. Երևան և Մարզեր
10/02/2020 11:25
Կիսվել

Խոշոր Հարկատուներ 2019. Երևան և Մարզեր

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների 2019թ. ցուցակը։ Փորձենք հասկանալ, թե ինչպիսին է ցուցակում ներկայացված ընկերությունների աշխարհագրական բաժանումը։

Այսպիսով, ցուցակում ներկայացված 1000 ընկերությունից 811 (81.1%) ներկայացնում է Երևան քաղաքը։ Նշված ընկերությունների կողմից մուծվել է 868.17 մլրդ դրամ հարկ կամ ցուցակի ընդհանուր ծավալի 81.8%-ը։

Ցուցակում տեղ են զբաղեցրել ՀՀ մարզերում գրանցված 189 (18.9%) ընկերություն։ Նշված ընկերություններից կողմից մուծվել է 193.23 մլրդ դրամ հարկ կամ ցուցակի ընդհանուր ծավալի 18.2%-ը։

Ներբեռնել ՀՀ մարզերի խոշոր հարկատուների ցուցակը

Խոշոր Հարկատուներ 2019. Երևան և Մարզեր

Ընկերություններից 51-ը ներկայացնում են Կոտայքը, 36՝ Արարատը, 26՝ Լոռին, 24՝ Արմավիրը, 20՝ Սյունիքը, 11՝ Շիրակը, 8՝ Գեղարքունիքը, 6՝ Տավուշը, 5՝ Արագածոտնը, 2՝ Վայոց Ձորը։

Խոշոր Հարկատուներ 2019. Երևան և Մարզեր

Մուծված հարկերի ծավալի առումով պատկերը հետևյալն է. Սյունիք՝ 66.48 մլրդ դրամ, Արարատ՝ 43.71 մլրդ դրամ, Կոտայք՝ 40.38 մլրդ դրամ, Արմավիր՝ 17.24 մլրդ դրամ, Լոռի՝ 13.34 մլրդ դրամ, Շիրակ՝ 4.97 մլրդ դրամ, Գեղարքունիք՝ 2.95 մլրդ դրամ, Տավուշ՝ 2.03 մլրդ դրամ, Արագածոտն՝ 1.70 մլրդ դրամ, Վայք՝ 0.41 մլրդ դրամ։

Խոշոր Հարկատուներ 2019. Երևան և Մարզեր

Հարկատուների քանակով առաջատար քաղաքները հետևյալն են. Երևան՝ 811, Աբովյան՝ 15 ընկերություն, Կապան՝ 10, Արմավիր՝ 8, Արտաշատ՝ 6, Արարատ՝ 6, Մասիս՝ 5, Էջմիածին՝ 5, Չարենցավան՝ 5, Հրազդան՝ 5, Ագարակ՝ 4, Քաջարան՝ 3, Ծաղկաձոր՝ 2։ Գորիս, Սիսիան, Մեղրի, Նոր Հաճըն, Եղվարդ և Վեդի՝ 1։

Վճարված հարկերի ծավալով առաջատար քաղաքները հետևյալն են. Երևան՝ 868.17 մլրդ դրամ,  Քաջարան՝ 56.77 մլրդ դրամ, Մասիս՝ 27.06 մլրդ դրամ, Արմավիր՝ 9.98 մլրդ դրամ, Աբովյան՝ 7.97 մլրդ դրամ, Կապան՝ 5.9 մլրդ դրամ, Արարատ՝ 4.67 մլրդ դրամ, Հրազդան՝ 3.16 մլրդ դրամ, Չարենցավան՝ 2.94 մլրդ դրամ, Ագարակ՝ 2.91 մլրդ դրամ, Արտաշատ՝ 2.55 մլրդ դրամ, Եղվարդ՝ 1.62 մլրդ դրամ, Էջմիածին՝ 1.49 մլրդ դրամ, Նոր Հաճըն՝ 1.44 մլրդ դրամ, Ծաղկաձոր՝ 0.79 մլրդ դրամ, Մեղրի՝ 0.43 մլրդ դրամ, Սիսիան՝ 0.3 մլրդ դրամ, Գորիս՝ 0.17 մլրդ դրամ և Վեդի՝ 0.17 մլրդ դրամ։

Խոշոր Հարկատուներ 2019. Երևան և Մարզեր

ՍՅՈՒՆԻՔ

Սյունիքի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 20 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատն է, որը մուծել է 51.36 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Սյունիքի խոշոր հարկատուների կողմից մուծվել է 66.48 մլրդ դրամ հարկ կամ ընդհանուր ցուցակի 6.27%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրը Կապանն է՝ 10 ընկերություն, Ագարակը ներկայացված է՝ 4, Քաջարանը՝ 3, իսկ Գորիսը, Սիսիանը և Մեղրին՝ մեկական ընկերությամբ։

ԱՐԱՐԱՏ

Արարատի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 36 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է, որը մուծել է 19.22 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Արարատի հարկատուների կողմից մուծվել է 43.71 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 4.12%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրը Արտաշատն ու Արարատն են՝ 6-ական ընկերություն։ 5 ընկերությամբ ներկայացված է Մասիսը։ 3 ներկայացուցիչ ունի Այնթափը, 2-ական՝ Ավանգարդը, Հովտաշատ, Մրգանուշ և Սիփանիկ համայնքները։ Երասխ, Մխչյան, Արմաշ, Ավշար, Հայանիստ, Վեդի, Վերին Արտաշատ և Շահումյան Համայնքները։

ԿՈՏԱՅՔ

Կոտայքի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 51 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Տրանսգազն է, որը մուծել է 5.77 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Կոտայքի հարկատուների կողմից մուծվել է 40.38 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 3.81%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրն Աբովյանն է, որը ներկայացված է 15 ընկերությամբ։ 5-ական ընկերությամբ ներկայացված են Հրազդան և Չարենցավան քաղաքները։ Ցուցակում 3-ական ներկայացուցիչ ունեն Վերին Պտղնին, Կոտայք, Զովունի, Բալահովիտ և Առինջ համայնքները։ Ծաղկաձորը և Ջրվեժը ունեն 2-ական ներկայացուցիչ։ Մեկական ընկերությամբ ներկայացված են Գեղաշեն, Կապուտան, Արզնի, Մեղրաձոր, Եղվարդ, Նոր-Հաճըն և Պռոշյան համայնքները։

ԱՐՄԱՎԻՐ

Արմավիրի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 24 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը ՀԱԷԿ-ն է, որը մուծել է 6.33 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Արմավիրի հարկատուների կողմից մուծվել է 17.24 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 1.62%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրն Արմավիրն է, որը ներկայացված է 8 ընկերությամբ։ 5 ընկերությամբ ներկայացված է Էջմիածինը։ 2 ընկերությամբ՝ Փարաքարը։ Մեկական ներկայացուցիչ ունեն Հոկտեմբեր, Դալարիկ, Լուկաշին, Մուսալեռ, Նորավան, Գայ, Թաիրով, Մեծամոր և Լենուղի համայնքները։

ԼՈՌԻ

Լոռու մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 26 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Թեղուտ ՓԲԸ-ն է, որը մուծել է 2.00 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Լոռու հարկատուների կողմից մուծվել է 13.34 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 1.26%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրը Վանաձորն է՝ 12 ընկերություն։ 7 ընկերությամբ է ներկայացված Տաշիրը, իսկ 3 ընկերությամբ՝ Սպիտակը։ Մեկական ընկերությամբ ներկայացված են Թեղուտ, Ալավերդի, Ախթալա և Ճոճկան համայնքները։

ՇԻՐԱԿ

Շիրակի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 11 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Գյումրի Գարեջուրն է, որը մուծել է 2.12 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Շիրակի հարկատուների կողմից մուծվել է 4.97 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 0.47%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրը Գյումրին է՝ 7 ընկերություն։ Մեկական ընկերությամբ ներկայացված են Ախուրյան, Արթիկ, Շիրակավան և Ազատան համայնքները։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

Գեղարքունիքի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 8 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Սևանի Հացի Գործարանն է, որը մուծել է 0.47 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի հարկատուների կողմից մուծվել է 2.95 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 0.28%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրը Սևանն է՝ 3 ընկերություն։ 2 ընկերությամբ ներկայացված է Գավառը, իսկ մեկական ընկերությամբ ներկայացված են Աստղաձոր և Վարդենիս համայնքները։

ՏԱՎՈՒՇ

Տավուշի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 6 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Տավուշ Տեքստիլն է, որը մուծել է 0.67 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Տավուշի հարկատուների կողմից մուծվել է 2.03 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 0.19%-ը։

Հարկատուների քանակով ամենախոշոր բնակավայրը Դիլիջանն է՝ 2 ընկերություն։ Մեկական ընկերությամբ ներկայացված են Հաղարծին, Իջևան, Բերջ և Չորաթան համայնքները։

ԱՐԱԳԱԾՈՏՆ

Արագածոտնի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 5 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Մառնիկն է, որը մուծել է 0.41 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Արագածոտնի հարկատուների կողմից մուծվել է 1.7 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 0.16%-ը։

Մեկական ընկերությամբ ներկայացված են մարզի Ներքին Բազմաբերդ, Արագածոտն, Աղձք, Աշտարակ և Օշական համայնքները։

ՎԱՅՈՑ ՁՈՐ

Վայոց Ձորի մարզը խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է 2 ընկերությամբ։ Դրանցից ամենախոշորը Վայքի ՃՇՇ-ն է, որը մուծել է 0.21 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր առմամբ Վայոց Ձորի հարկատուների կողմից մուծվել է 0.41 մլրդ դրամ կամ ընդհանուր ցուցակի 0.04%-ը։

Վայոց Ձորի 2 խոշոր հարկատու ընկերությունն էլ ներկայացնում են Վայք քաղաքը։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86