2019թ.-ին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 26%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ.-ին Հայաստանում արտադրվել է 400 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը 2018թ.-ի ցուցանիշից ավել է 26%-ով։
Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 3.8%-ով և կազմել 11 238 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 28.9%-ով և կազմել 14 322 տոննա։
Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 6%-ով և կազմել 7 712 տոննա։ Պողպատե խողովակների արտադրությունն աճել է 7.6%-ով և կազմել 11 341.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունն աճել է 7.7%-ով և կազմել 30 547 տոննա։