Այլ Լուրեր

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Նիկոլ Փաշինյան. 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. տեսանյութ
19/02/2020 16:37
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. տեսանյութ

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից ի վեր որևէ վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի կիրառման արդյունքում:

Այս մասին փետրվարի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել: Բալային համակարգով զրկված ոչ մի վարորդ չունենք: Այդ վարորդները զրկվել են խիստ կոպիտ խախտումների համար: Նրանցից 27 հոգի զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար: 6 հոգի՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու համար: 180 հոգի զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի չափի համար: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար զրկվել է 2 հոգի, փարոսիկներ տեղադրելու ու հատուկ ազդանշանի համար 3 հոգի, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են, այլև իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանության կանխատեսումներով` բալային համակարգի կիրառման արդյունքում վարորդական իրավունքից հավանական զրկումները կլինեն մարտ-ապրիլ ամիսներից:

«Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք հասկանալու համար, թե ինչ անենք, որ հանրային անվտանգությունն ավելի բարձր մակարդակի լինի»,- նշեց Փաշինյանը:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրվում է 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6