Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
2 մլն եվրո՝ Գյումրին լուսավորելու համար
04/03/2020 10:54
Կիսվել

2 մլն եվրո՝ Գյումրին լուսավորելու համար

Գյումրին դրամաշնորհ է ստացել E5P հիմանդրամից՝ քաղաքը լուսավորելու համար

– 2 միլիոն եվրո գումարի չափով ներդրումային դրամաշնորհ E5P հիմնադրամից, որտեղ ԵՄ-ն ամենախոշոր ներդրողն է

– Դրամաշնորհն օժանդակում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի վերականգնմանը

– Փողոցների լուսավորության արդիականացումը ՎԶԵԲ-ի՝ Գյումրիի քաղաքային ճանապարհներ ծրագրում 22 միլիոն եվրո գումարի չափով ներդրման մաս է կազմում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ՀՀ ֆինանսների նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են 2 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ աջակցելու ՎԶԵԲ-ի ընթացիկ ներդրումներին, որոնց նպատակը Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացումն է։

2016 թվականի մայիսին ՎԶԵԲ-ը 22 միլիոն եվրո հատկացրեց՝ Հայաստանի երկրորդ խոշորագույն   քաղաքում՝ Գյումրիում, ճանապարհների և մայթերի վերականգնման ծրագիրը ֆինանսավորելու նպատակով։ Ֆինանսավորումն ուղվել է քաղաքի գլխավոր փողոցների վերականգնմանը, ինչպես նաև փողոցների լուսավորության համակարգի արդիականացմանը` քաղաքի բնակիչների համար հարմարավետ և էներգախնայող նոր տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով։

E5P հիմնադրամի դրամաշնորհը տրամադրվում է ի լրումն ՎԶԵԲ-ի՝ 4 միլիոն եվրո գումարի չափով վարկի` Գյումրիում լուսավորության համակարգը ավելի էներգախնայող և էկոլոգիապես մաքուր դարձնելու նպատակով։ Վերակառուցման արդյունքում կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները։ Դրա շնորհիվ կկրճատվի էներգիայի սպառումը և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը, ինչն իր հերթին կհանգեցնի սպասարկման որակի և բնապահպանական չափանիշներին համապատասխանության բարելամանը: Ակնկալվում է, որ նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը և կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան խնայողությունների:

Երևանից 125 կմ հեռավորության վրա հյուսիս-արևմուտքում գտնվող Գյումրին 1988 թվականին տուժել էր հզոր երկրաշարժից, որի հետևանքով քաղաքը հայտնվել էր ավերակների մեջ։ Այժմ Գյումրին արդեն վերակառուցվել է և հանդիսանում է կարևոր տնտեսական կենտրոն, որի առևտրային նշանակությունն ու զբոսաշրջային գրավչությունն էլ ավելի կաճեն բարելավված քաղաքային ենթակառուցվածքների շնորհիվ: Ծրագրի շնորհիվ կստեղծվեն աշխատատեղեր, իսկ ծրագրի արդյունքում Գյումրիի 146,000 բնակիչները և քաղաքի այցելուները ավելի լավ ու անվտանգ փողոցներ կվայելեն:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Սա կարևոր ծրագիր է, որը զգալիորեն կբարելավի գյումրեցիների անվտանգությունն ու կյանքի որակը։ Սա  նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է: Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին՝ ԵՄ-ին և E5P հիմնադրամի բոլոր ներդրողներին, այս կարևոր ծրագրում մեզ սատարելու համար»:

E5P հիմնադրամն աջակցում է Հայաստանին` տրամադրելով 23 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով դրամաշնորհներ։ Եվրամիությունը (ԵՄ) E5P հիմնադրամի հայաստանյան հատվածի խոշորագույն  ներդրողն է՝ այն տրամադրել է 10 միլիոն եվրո: Մյուս ներդրողներն են․ Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Շվեդիան, Նորվեգիան և Թայլանդի Գործարար հիմնադրամը: Հայաստանը և՛ շահառու է, և՛ ներդրող, և որպես ներդրող վճարել է 1 միլիոն եվրո: Այս դրամաշնորհները կօգնեն Հայաստանին բարելավել էներգաարդյունավետությունը՝ նպաստելով էներգետիկ անվտանգությանը և տնտեսական մրցունակությանը՝ միևնույն ժամանակ դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ «էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան Հայաստանում ԵՄ զարգացման ծրագրերի հիմքում են, և տվյալ ծրագրում ԵՄ-ի ներդրումը նաև ի ցույց է դնում ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օժանդակելու, որպեսզի Հայաստանի բնակիչներն ապահովեն սեփական էներգետիկ անկախությունը:»

E5P-ն 220 միլիոն եվրո գումարի չափով միջոցներ տնօրինող բազմադոնոր հիմնադրամ է, որը նախաձեռնվել է 2009թ.-ին Եվրամիությունում Շվեդիայի նախագահության օրոք: E5P հիմնադրամի հիմնական նպատակն է․ կիրառել դրամաշնորհները քաղաքային ենթակառուցվածքների ծրագրերին հատկացվող վարկերը շահավետորեն օգտագործելու համար (լծակներ ստեղխելու համար), օրինակ`ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, փողոցների լուսավորության և հանրային շենքերի ջերմամեկուսացման համար՝ միանշանակ հավատարիմ մնալով բարեփոխումներին և քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը:

Տրանսպորտը, էներգետիկան և շրջակա միջավայրը/կլիման այն ոլորտներն են, որոնք ընդգրկված են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ/CEPA): Որպես ՀԸԳՀ-ի իրականացման մաս՝ Հայաստանն ունի հավակնոտ նպատակ․ իր իրավական դաշտը համապատասխանեցնել ԵՄ-ի՝ Էներգետիկայի մասին օրենքին։ Հայաստանում E5P հիմնադրամի գործունեությունը վերջերս երկարաձգվեց մինչև 2029 թվականի վերջ: Ավելին, 2019 թվականին ԵՄ-ն մեկնարկեց Էներգարդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնություն, որպեսզի ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները կարողանան ակտիվացնել իրենց համագործակցությունը` էներգախնայողության լայնածավալ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87