Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
«Երևան մոլը» մարտի 16-23-ը դադարեցնում է իր աշխատանքները
15/03/2020 16:33
Կիսվել

«Երևան մոլը» մարտի 16-23-ը դադարեցնում է իր աշխատանքները

Հետևելով «կորոնավիրուսի» մասին պաշտոնական տեղեկատվությանը, ինչպես նաև կարևորելով հանրային առողջության պահպանումը՝ «Երևան Մոլը»  որոշում է կայացնել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է «Երևան մոլի»՝ սոցիալապես բարձր պատասխանատվության սկզբունքներից, ինչպես նաև հանրային ու իր աշխատակիցների առողջության ու ապահովության պահպանման առաջնային կարևորությունից։

«Մեզ համար առաջնային և բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների և վարձակալների անվտանգությունն ու առողջությունը և կոչ ենք անում այլ հանրային վայրերին ևս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար», – իր խոսքում ասաց «Երևան  Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

Չեն գործելու նաև Երևան Մոլի  կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու  նպատակով։

«Երևան Մոլի» այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը և հատուկ հոգածության միջոցներ կձեռնարկվեն նաև այդ ուղղությամբ։

«Երևան Մոլի» վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի  լրացուցիչ։ Եղեք առողջ և պաշտպանված։

Նշենք, որ «Երևան Մոլը» հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում և ընկերությունների խումբը կանխարգելման միջոցառումներ է ձեռնարկում իր բոլոր գործընկերների հետ միասին, որի ամբողջական տեղեկատվությունը նախատեսվում է հրապարակել վաղը՝ ս.թ. մարտի 16-ին։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72