ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 35%-ՈՎ
«Էյր Արմենիա» բեռնափոխադրող ընկերությունն այս տարի նախորդ տարվա համեմատ 4 չվերթով պակաս բեռնափոխադրումներ է իրականացրել: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց ընկերության փոխտնօրեն Վարդան Չիլինգարյանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված այս տարի ընկերության կողմից բեռնափոխադրումների ծավալը նվազել է շուրջ 35 տոկոսով:
Մասնագետի խոսքով` ճգնաժամի պայմաններում ավելի շահեկան վիճակում են հայտնվել ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, իսկ բեռնափոխադրողների մոտ ծավալների անկում է նկատվում: