Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆԱԻՐԻՏ – ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ն ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ
16/06/2009 18:31
Կիսվել

ՆԱԻՐԻՏ – ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ն ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ

«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրության 1-12 բ արտադրամասում ավարտվել է 2009թ. մայիսի 14-ի վթարի հետեւանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը, սկսվել են վերականգնողական աշխատանքները:

Մասնագիտական հետազոտությունների արդյունքում հստակեցվել են վնասի ծավալները: Ըստ այդմ` տեղամասի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 1,5 ամիս ժամանակ եւ շուրջ 200 հազար դոլար, որն, ի դեպ, չի ներառում այն նյութերի, սարքավորումների, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների ծախսը, որն անհրաժեշտ է վթարված տեղամասի վերականգնման համար, այլ կուղղվի դրսից անհրաժեշտ հումքի եւ սարքավորումների ներկրմանը:

Պայմանավորված վերականգնման գործընթացով` «Նաիրիտ»-ը հայտարարել է տեխնոլոգիական կանգառ, որի ընթացքում ոչ միայն կվերականգնվի քլորոպրենի արտադրության վթարված տեղամասը, այլեւ կընթանան պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ մյուս արտադրություններում: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ այսօր ունի անհրաժեշտ քանակությամբ պահեստավորված արտադրանք` սպառողների պահանջարկը բավարարելու համար: Արտադրությունների աշխատանքների դադարեցման արդյունքում ընկերության 2 հազար 734 աշխատակիցների 18%-ը` մոտ 500 աշխատող, հունիսի 12-ից կանցնի ժամանակավոր հարկադիր պարապուրդի մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը: Ա. Հարությունյանն ընդգծեց, որ «Նաիրիտ»-ն աշխատակիցների կրճատում չի նախատեսվում:

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ` այս ընթացքում չեն դադարեցվել եւ ըստ ժամանակացույցի շարունակվել են նաեւ բութադիենից քլորոպրենային կաուչուկի ստացման տեխնոլոգիական գծի գործարկմանն ուղղված աշխատանքները:-

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69