ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ կառավարությունն այժմ բանակցում է Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի վերջիններիս կողմից Հայաստանին տամադրվող վարկերից գումարներ ուղղվեն նաեւ այն ճանապարհաշինական ծրագրերին, որոնք սկսվել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Այսօր այս մասին լրագրողների տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրերս «Հազարամյակի մարտահրավերներ»-ը դադարեցրել է այդ ճանապարհաշինական ծրագրերի փաթեթի ֆինանսավորումը: «Այդ ծրագրերին կուղղվեն որոշակի միջոցներ եւ Համաշխարհային բանկից, եւ Ասիական զարգացման բանկից ստացվելիք վարկերից»,-նշեց Տ. Սարգսյանը: