ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 17/06/09
Երեկ` հունիսի 16-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով: Առավել մեծ անկում գրանցել են ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերը, մասնավորապես հունական National Bank of Greece բանկի արժեթղթերի գները կրճատվել են 11%-ով, իսկ UBS բանկի արժեթղթերի գները գրանցել են 4,1% անկում: Առևտրային շրջանների արդյունքներով բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0,06%-ով և կազմել 4328,57 կետ, գերմանական DAX ինդեքսն աճել է 0,02%-ով և հասել 4890,72 կետի, ֆրանսիական CAC 40 ինդեքսը կրճատվել է 0,17%-ով և սահմանվել 3212,95 կետ, իսկ ընդհանուր եվրոպական FTSEurofirst 300 ինդեքսն աճել է 0,03%-ով և կազմել 863,61 կետ: