Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները
23/04/2020 12:58
Կիսվել

Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները: 

Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝ 

«Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման»  նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:

«Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում – կարող են օգտագործվել տարածքները և բժշկական գործիքների ախտահանման համար, իսկ հետագայում, փարձարկումից հետո, որպես դեղամիջոց» նախագիծն արժանացել է 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:

«Բժշկական սարքավորումների հականեխիչ սարք UV» նախագիծն արժանացել է 3 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:

«Թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ (նվազագույն ծախսատարությամբ թոքերի օդափոխման, խորխահեռացման և մանրէազերծման բարձր արդյունավետությունապահովելու) » նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:

«Դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաև դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծում և մշակում» նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:

Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների և ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը և իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ: 

Հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետին (ապրիլի 3-ը) ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության են ենթարկվել 122 դիմումները (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաև եղել են կրկնվող դիմումներ):

Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է 3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա 5 րոպե՝ հանձնաժողովի անդամների կողմից հարցերին պատասխանելու համար: Ամենից բարձր միավորներով 5 մասնակիցները  դարձել են հաղթող՝ իրենց ծրագրերն իրագործման համար ստանալով  համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումար:

Հաղթող նախագծերը ներկայացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ, Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի (COVID-19)տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով (https://hti.am/pages.php?lang=1&id=7524&page_name=news): Մրցույթի գնահատման մեխանիզմը https://hti.am/edfiles/files/Evaluation%20Mechanism.pdf և մրցույթի ամփոփման արձանագրությունը ներկայացված են կայքում՝ https://hti.am/edfiles/files/Ardzanagrutyun.pdf:

 
22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75