Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին
30/04/2020 16:52
Կիսվել

ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին

Եվրասիական տնտեսական միության տարածքում մի երկրից մյուսը հնդկաձավարի (гречка) արտահանման, տեղափոխման սահմանափակում չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք միությունում կա հնդկաձավարի արտահանման հետ կապված խնդիր:

Նախարարը վերջին մի քանի շաբաթներին անձամբ է այս թեմայով զբաղվել՝ հասկանալու, թե խնդիրը որն է: Ֆորմալ մակարդակով միության ներսում նման սահամանափակում չկա: «Միության ներսում հնդակաձավարը կարող է տեղափոխվել մի երկրից մյուսը: Ուրիշ հարց է, որ փոխադրման որոշակի դժվարություններ են առաջանում, և ոչ միայն հնդկաձավարի առումով: Դժվարությունները կապված են նրա հետ, որ  օրինակ Ռուսաստանից Ղրղզստան հնդկաձավար տեղափոխելու համար պետք է համապատասխան սանիտարական վկայագիր ձեռք բերել: Եվ մարդիկ դժվարություններ են ունենում այդ վկայագիրը ձեռք բերելու հարցում»,-ասաց Քամալյանն ու նկատեց՝ այդ դժվարությունները երբեմն օբյեկտիվ են, երբեմն սուբյեկտիվ:

Ընդ որում, սուբյեկտիվ խնդիրը լինում է ինչպես գնող, այնպես էլ վաճառող երկրում: Նախարարը գնորդների հետ զրուցելիս անձամբ է համոզվել՝ կան մարդիկ, որոնք անգամ փոքր-ինչ տեղյակ չեն, թե ինչ պետք է անել հնդկաձավարը Ռուսաստանից օրինակ Ղրղզստան կամ Հայաստան տանելու համար: Քամալյանի կարծիքով՝ սակայն այս խնդիրները այսօր այլևս սուր չէ:  Նա մատնանշեց ևս մեկ խնդիր, որն արդեն լուծված է: «Երբ հնդկաձավարի պահանջարկի աժիոտաժը սկսվեց, գինը  սկսեց բարձրանալ: Եվ այն վաճառողները, որոնց մատակարարման պայմանագրերն արդեն պատրաստ էին, սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից, քանի որ դրանք կնքվել էին ցածր գներով և առաջարկեցին նոր գնով նոր պայմանագրեր կնքել: Եվ պայմանագրերը փոխելու համար նրանց պետք էր ինչ-որ հիմնավորում: Այդպիսի դեպքեր ևս եղել են»,-ասաց նա:

Քամալյանը նկատեց՝ խնդրի մեկ եզակի պատճառ չկա, բայց վստահեցրեց, որ չկան սահմանափակումներ միության ներսում և Ռուսաստանը միությունում տեղափոխման ոչ մի սահմանափակում չի դրել:

 

Աննա Գրիգորյան

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2