Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին
04/05/2020 16:48
Կիսվել

Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին

Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու:

«Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծման, խթանման ծրագիրն է: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձ 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը: Դրա մեջ կներառվեն նաև սոցիալական և մյուս պարտադիր վճարները: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Ուդումյանը:

Նա նշեց, որ մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն 8 ամիս տևողությամբ: Քննարկվել է երկու տարբերակ՝ գործատուին շահագրգռելու համար՝ կամ առաջին 4 ամիսը վճարել, կամ վճարել առաջին, երկրորդ, յոթերորդ, ութերորդ ամիսներին: Նախարարությունը գնացել են երկրորդ տարբերակով:

Նախնական նախատեսվում է ծրագիրն իրականացնել 500 շահառուի համար, սակայն թիվը մեծ հավանականությամբ կմեծանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված մարտի 16-ից երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժ սահմանափակումները, թույլատրվել է տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների աշխատանքը:

 

Աննա Գրիգորյան

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44