Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել
20/05/2020 14:48
Կիսվել

Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական ընկերությունները նախորդ տարում տարբեր երկրներում էքսպոների շրջանակում ձեռք են բերել 8,5 մլն դոլարի չափով պայմանավորվածություններ. արդեն կան 400 հազար դոլարի չափով կնքված պայմանագրեր: Այս մասին տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի, թե բարձր տեխնոլոգիատար ապրանքները հիմնականում որ երկրներ են արտահանվում: 

«Անցյալ տարի մեր ընկերությունները մասնակցել են մի քանի խոշոր էքսպոների՝ Սինգապուրում, Կատարում, նաև՝ Փարիզում, Տաշքենդում և այլուր: 4 էքսպոներում մասնակցության արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասով ընդհանուր համաձայնեցման պայմանագրեր են եղել՝ մոտ 8,5 մլն դոլարի չափով: Իմ ունեցած տեղեկություններով՝ արդեն 400 հազարի կնքված պայմանագրեր կան»,-ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ապրանքներն արտահանվում են հիմնականում Արևմուտք՝ եվրոպական երկրներ, մեծ մասամբ՝ Գերմանիա: Հայաստանը մտադիր է էքսպոների շրջանակում հայկական տաղավարով հանդես գալով՝ ընդլայնել շուկաները: «Մի քանի խնդիր ենք փորձում լուծել, որպեսզի մեր տեղական ընկերությունները կարողանան միասին աշխատել, միասնական կարողանան ներկայանալ և արտաքին շուկաներում իրենց պրոդուկտը ճիշտ ներկայացնել»,-ասաց փոխնախարարը:

Ծատուրյանը նկատեց՝ ցավոք կորոնավիրուսի հետ կապված մի շարք էքսպոներ հետաձգվել են: Սակայն նպատակը հստակ է՝ շուկաների զարգացման համար խոշոր էքսպոներին հայկական տաղավարով միշտ մասնակցել:

Փոխնախարարը նշեց նաև, որ խոշոր ընկերությունները, որոնք կարող են լինել պատվիրատուներ, հիմնականում հենց թեմատիկ էքսպոներում են հանդիպումներ ունենում, վաճառքները սովորաբար տեղի են ունենում հենց դրանց շրջանակում: Հայաստանը ներկայում ունի նաև ընթացիկ այլ բանակցություններ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի առցանց ասուլիսում հայտնել էր, որ 2019-ին  բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 13.5%-ով, իսկ միջին տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 26.9%-ով։

 

Աննա Գրիգորյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75