Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
ՏՄՊՊՀ նախագահը՝ դիմակի գների մասին. Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ
25/05/2020 14:14
Կիսվել

ՏՄՊՊՀ նախագահը՝ դիմակի գների մասին. Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ

Թեև դիմակների, դիմակների հումքի ներմուծման գները թանկացել են, սակայն հայաստանյան որոշ տնտեսավարողներ, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հարցին:

Արարատ Միրզոյանը նշեց՝  նույնիսկ, եթե համաշխարհային համավարակի պայմաններում ուղևորափոխադրումներն են սակավացել և ըստ այդմ գները թանկացել են, ինչը ազդում է հումքի գների վրա, որևէ կերպ չի կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակի գինը: «Մի քիչ վառ երևակայություն է պետք՝ հասկանալու, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Ոչ միայն սովորական  քաղաքացու, այլ նաև անձամբ ինձ համար էլ դժվար է պատկերացրել, թե ինչպես կարող է այս դիմակի գինն անցնել 70, 80 դրամից»,-ասաց նա ու խնդրեց հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ ինչ-որ տնտեսավարողներ համարվարակի իրավիճակում չեն կարող առիթից օգտվել և այսպիսի իրավիճակում գերշահույթ ապահովել:

«Եթե, դեկտեմբերին Չինաստանից ներմուծված միանգամյա օգտագոծման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ- մայիսին եղել է 116 դրամ։ Հայաստանում արտադրության համար պարագաները ևս ներկրվում են, ներկրված պարագաների գինը թանկացել է: Այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և դիմակների դեֆիցիտ է եղել:  Արտադրող երկրները Չինաստանը և Ռուսաստանն են, որտեղից Հայաստանը ներկրել է»,-ասաց Գևորգյանն ու նկատեց՝ հաճախ ճանապարհները փակ էին, ներկրվող ապրանքները դժվարությամբ էին տեղ հասնում: 

Արդյունքում արտադրողները սկսել են ավելի մեծ շահույթ հետապնդել: Նա նկատեց՝ ասվածի մասին են վկայում նաև միջազգային գները: Մյուս երկրների ձեռքբերման գները նույնպես բարձրացել են: 

«Մեր կարծիքով՝ կան տնտեսավարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: Բայց խոսքը երբեք ու երբեք չի գնում նրա մասին, որ ձեռք են բերել 5 դրամով և վաճառել են 220 դրամով: Խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով՝ ընդ որում հարկերը ներառյալ: Եվ եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը գնում»,-ասաց Գևորգյանը:

Նա նկատեց՝ երբեմն երկու մարժա է կիրառվում: «Ընդ որում՝ հունվարին մեր կողմից առաջարկած փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ սա բացահայտել, երբ մենք ասացինք, որ դեղատները մեծածախ և մանրածախ գործունեությամբ պետք է զբաղվեն տարբեր լիցենզիաներով։Եվ հենց սրա պատճառով էլ հարուցել ենք վարույթ: Վարույթ ենք հարուցել նաև ձեռնոցների շուկայում: Այստեղ ավելի մեղմ է գնի բարձրացումը, բայց նկատում ենք որոշակի մարժայի, նաև ներմուծման գնի բարձրացում»,-ասաց նա:

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում դիմակներ կրելը պարտադիր է: Հայաստանում պաշտպանիչ դիմակների գները հասնում են մինչև 220 դրամի:

 

Աննա Գրիգորյան

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04