Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.50+1.00 EUR SELL - 447.00+2.00
OIL:  BRENT - 63.69+2.58 WTI - 59.84+2.75
COMEX:  GOLD - 4089.20+1.33 SILVER - 49.53+4.25
COMEX:  PLATINUM - 1675.80+3.39
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.26+0.73 EUR/GBP - 1.161-0.09
FOREX:  EUR/USD - 1.161-0.09 GBP/USD - 1.3338-0.15
STOCKS RUS:  RTSI - 1004.38-1.62
STOCKS US: DOW JONES - 45479.60-1.90 NASDAQ - 22204.43-3.56
STOCKS US: S&P 500 - 6552.51-2.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80+0.00 TOPIX - 3197.59+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25889.48-1.52 SSEC - 3889.50-0.19
STOCKS EUR:  FTSE100 - 9427.47-0.86 CAC40 - 7918.00-1.53
STOCKS EUR:  DAX - 24241.46-1.50
13/10/2025  CBA:  USD - 382.57-0.11 GBP - 510.46+2.8
13/10/2025  CBA:  EURO - 443.25+0.45
13/10/2025  CBA:  GOLD - 48886-565 SILVER - 624.34+12.8
Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը
26/05/2020 18:35
Կիսվել

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը նախևառաջ տեխնիկական կրթություն և աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։ Համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի և զարգացման, կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություններ։

«Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ կառույց է, որը Հայաստանում հանդես է եկել որպես թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններ մատուցող միասնական օպերատոր։ Ucom-ը նաև նորարարական տեխնոլոգիաներ է ներմուծում ու գործարկում՝ բաժանորդներին նոր տեսակի ծառայություններ հասցնելով։ Մեր թիմն զբաղվում է բաժանորդների խնդիրների լուծմամբ՝ անկախ այն փաստից, թե որքանով են բաժանորդները տիրապետում տեխնոլոգիաներին կամ իրենց հասցեում տեղադրված սարքավորումներին», – նշել է Ucom ընկերության զանգերի սպասարկման կենտրոնում տեխնիկական աջակցման համակարգող Ռազմիկ Հովհաննիսյանը։

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

Տեխնիկական աջակցման թիմից Վիկտորիա Միսակյանը, ով ռադիոտեխնիկայի մասնագետ է, համոզված է, որ ամեն ինչի հիմքում գիտելիքն է, իսկ տեխնիկական բաժինը հնարավորություն է ընձեռում ուղեղը միշտ աշխատացնել, տրամաբանորեն մոտենալ խնդրի լուծմանը, այն տարբեր կողմերից դիտարկել, զարգանալ և ինքնակրթվել։

Տեղեկատվական կենտրոնի աշխատակի ց Դալաքյան Մերին կարծում է, որ Ucom-ն ամուր ներքին կորպորատիվ մշակույթ ունի և կարևորում է հայաստանյան իրականությունում աշխատակիցների և բաժանորդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորումը։ «Ամենալավ բաժինը մերն է, որովհետև աշխատանքային գրաֆիկը ճկուն է։ Եթե սիրում եք մարդկանց օգնել, ապա ամենահետաքրքիր աշխատանքը հենց այստեղ է։ Այն նաև ծանր է․ պահանջվում է համբերատարություն, բաժանորդներին հասկանալ, դրության մեջ մտնել, ժամանակ առ ժամանակ շատ մեծ ճնշման տակ աշխատել, բայց քանի որ թիմում հաճելի ընկերական միջավայր է, ընթացքում ամեն ինչ մոռացվում է», – հավելել է Մերին։

«Ucom-ի սկզբունքային մոտեցումներից թիմային աշխատանքն է և հենց մեր թիմում են մարդիկ նախևառաջ փորձում միմյանց աջակցել, բոլոր իրավիճակներում աշխատում ենք լինել հավասարակշռված, քանի որ ցանկացած հարց ունի լուծում», – ասել է Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom մասնաճյուղի վաճառքի և սպասարկման մասնագետ Քնարիկ Պետրոսյանը։

«Շատ մեծ դեր ունի Ucom-ը Հայաստանի համար, քանի որ անընդհատ ռեժիմով հսկայական ծավալի տեղեկատվություն է փոխանակվում թե՛ ինտերնետի, թե՛ շարժական և թե՛ ֆիքսված հեռախոսակապի միջոցով։ Սա ռազմավարական կարևոր նշանակություն ունի մեր երկրի և կապի ոլորտի համար։ Քանի որ փաստացի հանդիսանում եմ ՕՊՄԹ ցանցի կազմակերպիչներից մեկը, կարող եմ նոր միացող աշխատակիցներին իմ և թիմի անունից երաշխավորել առողջ աշխատանքային մթնոլորտ, որտեղ ամեն աշխատակից կկարողանա իրացնել իր պոտենցիալը», – նշել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցման վարչության աշխատակից Վահագն Հարոյանը։

Հավելենք, որ Ucom-ը շարունակում է նոր կադրեր ներգրավել առկա աշխատակիցների առաջխաղացման և նոր մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են մասնագիտացված կայքերում։ Ինքնակենսագրականներն ընդունվում են career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

13/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.57
-0.11
Եվրո (EUR)
443.25
+0.45
Ռուբլի (RUR)
4.7324
+0.0219
Լարի (GEL)
141.2
-0.01
48886
-565
Արծաթ
624.34
+12.8