Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 3G ՌՈՈՒՄԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՆ ԿՆՔՎԵԼ 14 ԵՐԿՐՆԵՐԻ 16 ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ
17/06/2009 18:31
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 3G ՌՈՈՒՄԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՆ ԿՆՔՎԵԼ 14 ԵՐԿՐՆԵՐԻ 16 ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Իր «3G» ցանցի մեկնարկումից հետո  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միաժամանակ նաեւ սկսել է մատուցել «3G ռոումինգ» ծառայություն, որպեսզի արտերկրում գտնվող իր բաժանորդները նույնպես կարողանան օգտվել գերարագ շարժական ինտերնետի ընձեռած հնարավորություններից: Ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել «3G ռոումինգի» ծառայությունից 16 օպերատորների ցանցերում, շուրջ 14 երկրներում` Բելգիայում, Եգիպտոսում, էստոնիայում, Ֆրանսիայում, Հոնկոնգում, Իսլանդիայում, Մակեդոնիայում, Լեհաստանում, Պուեռտո Ռիկոյում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թանզանիայում, Կոլումբիայում եւ Շվեդիայում:

«3G ռոումինգի ծառայության մատուցումը մեր ճանապարհորդող բաժանորդներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի արձանագրած առավել նշանակալի հաջողություններից մեկն է` ուղղված մեր բաժանորդներին լավագույն լուծումները հասանելի դարձնելու ճանապարհին: Մոտ ապագայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ռոումինգ գործընկերների ցանկն էլ ավելի կընդլայնվի»,-ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ռոումինգ գործընկերների եւ այն երկրների ցանկը, որտեղ իր բաժանորդները հնարավորություն կստանան օգտվել ձայնային ծառայություններից, ինչպես նաեւ բջջային կապի ընձեռած ժամանակակից այլ հնարավորություններից` հիմնված «GPRS/EDGE» եւ «3G» տեխնոլոգիաների վրա:

Իր գործունեության առաջին իսկ օրվանից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն էապես ընդլայնել է այն երկրների ցանցը, որտեղ իր բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից` շուրջ 177 երկրներ, որտեղ գործում են 375 ռոումիգ գործընկեր (չի ներառում ՄՏՍ խմբի ռոումինգ գործընկերներին): Բացի այդ` ընկերությունն ունի «68 CAMEL» ռոումինգ գործընկերներ 44 երկրներում եւ 87 GPRS ռոումինգ գործընկերներ` 56 երկրներում: Աշխարհի շատ երկրներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգ ծառայությունից ավելի քան մեկ բջջային օպերատորի ցանցում:

ՄՏՍ ընկերությանն ամբողջապես ինտեգրվելուց հետո «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները նաեւ կկարողանան օգտվել ռոումինգից ՄՏՍ-ի ռոումինգ գործընկերների ցանցերում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25