Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին
03/06/2020 13:59
Կիսվել

Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարում է համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երրորդ ծրագրով։ 

Երրորդ  ծրագրով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ համաֆինանսավորում կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի համար։

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն` տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողները), որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:

Մրցույթի բյուջեն կազմում է 90 մլն ՀՀ դրամ, սակայն, մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 90.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանասական միջոցներ:

17-րդ միջոցառման երրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով.

1. Էլեկտրոնային ձևաչափով` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով՝ https://formfacade.com/public/104935446519651142065/all/form/1FAIpQLSeD8BxrAc9DHSKhXl8bWBAM2rtabtmRmA05diK1RzK6S5DI_g

2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային տարբերակներով  սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից (ժամը 09:00-ից մինչև 18:00) սկսած մինչև 01.12.2020թ. ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր 15-րդ օրը մրցութային հանձնաժողովի կողմից կիրականացվի ներկայացված հայտերի գնահատում մինչև սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ 01.12.2020թ. (ժամը 09:00-ից մինչև 18:00-ն):

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղարին՝ Անի Պետրոսյանին (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ փոստի հասցեին:

Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ  բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ  հղումով. https://hti.am/main.php?lang=1&page_id=760:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37