Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Արմսվսբանկ» ՓԲԸ-ն արժանացել է ՎԶԵԲ-ի «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին
05/06/2020 17:52
Կիսվել

«Արմսվսբանկ» ՓԲԸ-ն արժանացել է ՎԶԵԲ-ի «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին

ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակում իրականացվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության արդյունքներով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին:

Այս մրցանակը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Բանկի Առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած արդյունավետ ու տարեցտարի զարգացող գործունեության մասին: Ներկայումս Բանկն ունի ՎԶԵԲ-ի կողմից հաստատված 22 մլն ԱՄՆ դոլար Առևտրի ֆինանսավորման սահմանաչափ:

Հարկ է նշել, որ Բանկը նախորդ տարի ՎԶԵԲ-ի հետ բազմակողմանի և արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել է ևս 3 մրցանակ, մասնավորապես՝

– Սարաևոյում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովում Բանկը արժանացել է «2018թ-ի Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին,

– Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելու արդյունքում Բանկն արժանացել է մրցանակի՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– Բանկի և ՎԶԵԲ-ի միջև 2018թ-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում 6,6 մլրդ ՀՀ դրամի (13.5մլն դոլար) ռեպո գործարքների իրականացման համար Ֆրոնթքլիըր (Frontclear) ընկերության կողմից Բանկն աժանացել է հատուկ մրցանակի:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2