ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.4%-ՈՎ 18/06/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 1.4%-ով և կազմել 9703.72 կետ, իսկ Topix ինդեքսը կրճատվել է 1.28%-ով և սահմանվել 911.21 կետ: Ճապոնական ֆոնդային բորսաներում հիմնական ինդեքսների անկումը պայմանավորված է ազգային արժույթի փոխանակային կուրսի կայունացմամբ: Առևտրային շրջանների արդյունքներով ավտոարտադրող Honda Motor Co. ընկերության արժեթղթերի գները գրանցել են 3.7% անկում, իսկ էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա արտադրող Sony Corp. ընկերության արժեթղթերի գները կրճատվել են 2.9%-ով: