Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
18/06/2009 16:00
Կիսվել

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Չնայած հայ-սիրիական գործարար հարաբերություններում վերջին տարիներին զգալի դրական միտումներ կան, այդուհանդերձ, դեռ մտահոգիչ է Հայաստանից Սիրիա արտահանվող ապրանքների տարեցտարի նվազումը: 2008թ-ին այդ ապրանքների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 90 հազար դոլար: Հայաստանից Սիրիա հիմնականում արտահանվում է բնական մեղր, չամիչ, կարբիդ, ներկ, պոմպեր եւ այլն: Սիրիայից Հայաստան ներմուծվում է կոշիկ, դեղամիջոց, պլաստմասսե իրեր, ցիտրուսային պտուղներ, բանջարեղեն, մասնավորապես` լոլիկ, վարունգ, նաեւ ընկուզեղեն, հրուշակեղեն, շոկոլադ, պահածոներ, լվացող մաքրող միջոցներ, բամբակյա գործվածք, զարդեղեն, կենցաղային սարքեր եւ այլն:

Այսօր հայ-սիրիական գործարար համաժողովի ժամանակ նման տեղեկատվություն ներկայացրեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ում խոսքով` երկու երկրների գործարարների միջեւ համագործակցությունը կա, սակայն դա դեռ ամուր հիմքերի վրա է անհրաժեշտ դնել եւ ընդլայնել: «Երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի, իսկ այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ պետք է իրականացվեն հատկապես գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Սիրիացի հայ գործարար Սուրեն Վարդանյանը նշեց, որ արդեն հստակ պայմանավորվածություն է արդեն ձեռք բերվել եւ առաջիկայում Հայաստանում կհիմնի խողովակների արտադրության ձեռնարկություն: Նա հուսով է, որ նման նախաձեռնությունները շատ կլինեն, Սիրիայի եւ Հայաստանի գործարարները համատեղ ձեռնարկություններ կստեղծեն, որոնք դրական արդյունքներ կտան երկու երկրներին էլ:

Կոսմետիկ միջոցներ արտադրող «Բիոքիմ» ընկերության ղեկավար Աշոտ Ավետիսյանը նշեց, որ նախորդ տարի Սիրիայում անցկացված Հայաստանի ապրանքների ցուցահանդեսին Սիրիայի գործարարները մեծ հետաքրքրություն են հայտնել հայաստանյան արտադրատեսակների հանդեպ: «Լուրջ հիմքեր կան Սիրիայի հետ համագործակցությունը ընդկայնելու համար, սակայն առավել ակտիվ պետք է գործել եւ ռեալ հստակ քայլեր իրականացնել: Կարեւոր է նաեւ վիզայի տրամադրման պայմանները մեղմելու գործընթացը, որը նույնպես խթան կարող է հանդիսանալ»,-ասաց Ա. Ավետիսյանը:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83