ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆԸ ԲԱՑՎԵՑ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՃԱՌՔ
Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կոնտրոնում այսօր բացվեց ՌԴ Կալինինգրադի նահանգը ներկայացնող ապրանքատեսակների ցուցահանդես-վաճառք: Բացման արարողությանը մասնակցեց Կալինինգրադի նահանգապետ Գեnրգի Բոսը, ով իր ղեկավարած մարզի եւ Հայաստանի արտադրողների միջեւ համագործակցության ամրապնդումը կարեւոր նախապայման համարեց:
Ցուցահանդեսը կգործի միայն հունիսի 18-ին: Դրան մասնակցում են տարբեր բնագավառները ներկայացնող 25 ընկերություն: Ցուցահանդեսում ներկայացված են գորգեր, մսամթերք, ծովամթերք, ոգելից խմիչքներ, ոսկյա, արծաթյա զարդեր եւ բնական քարեր: