
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԱՃԵԼ Է 20/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է ոսկու գնի աճ: Սույն աճը ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման հետևանք է:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.2%-ով և կազմել 936.2 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար նվազել է 0.3%-ով և կազմել 14.2 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 0.3%-ով և կազմել 1211.2 դոլար մեկ ունցիայի դիմաց: