
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9.8%
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 83.9 հազար մարդ: Մայիս ամսվա ընթացքում (ապրիլի հետ համեմատած) գործազրկությունը աճել է 3.3%-ով:
Նշենք, որ 2008թ.-ի վերջին գործազուրկների թիվը կազմում էր 74.7 հազար մարդ, այս տարվա ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը աճել է 9.2 հազարով: