
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 20/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 19-ին, տեղի ունեցած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների համար հիմնականում աճել են: Սակարկությունների արդյունքում միայն նվազել է անագի գինը` 0.94%, և կազմել 14810 դոլար:
Ամենամեծ աճը գրանցել է կապարի գինը` 3.25%, և կազմել 1714 դոլար: Մնացած մետաղների գները արձանագրել են 2%-ից ավել աճ: Ալյումինի գինը աճել է 2.84%-ով և կազմել 1668 դոլար, պղնձի գինը աճել է 2.4%-ով և կազմել 5040 դոլար, նիկելի գինը աճել է 2.39%-ով և կազմել 15230 դոլար, իսկ ցինկի գինը աճել է 2.03%-ով և կազմել 1581 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: