Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԿՈՒՅՍ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
22/06/2009 10:20
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԿՈՒՅՍ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում  թողարկել է  կույսի     պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջանագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշները:  Եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջանագծով մակագրված է  համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա կույսի   պատկերն է: Պատկերից ներքև աջում  կույս կենդանակերպի նշանի խորհրդանիշն է: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով:  Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «VIRGO» և «ДЕВА»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Դարձերեսի դաշտի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է  Ու. Վալեժակը: Հուշադրամը  դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.    

Անվանական արժեքը        10000 դրամ
Մետաղը և հարգը        ոսկի, 900 0
Զանգվածը            8,6 գ
Տրամագիծը            22,0 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            ատամնավոր
Տպաքանակը            մինչև 10000 հատ

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32