
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 29.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սույն տավրա առային 5 ամիսների տվյալներով ՀՀ ներմուծման ծավալները նվազել են 29.9%-ով և կազմել 1.092 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ միայն մայիս ամսվա ընթացքում ներմուծման ծավալները կրճատվել են 16.2%-ով:
2009թ.-ի հունվար ամսին ներմուծման ծավալները կրճատվել էին 20.2%-ով, հունվար-փետրվար ամիսներին կրճատումը կազմել էր 21.2%, հունվար-մարտ ամիսներին` 22.2%, և հունվար-ապրիլ ամսիներին` 25%: