
ՏՄՊՊՀ – ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը հունիսի 15-20-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՔՄԽ` МСАП) 19-րդ եւ Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին: