
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎՏԲ ՊԱՏՎԱՎՈՐ ԴԻՊԼՈՄԻ` ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎՏԲ ԲՐԵՆԴԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՄԱՐ
«ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ պատվավոր դիպլոմի` տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիության բարձր ցուցանիշի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկը, 2007-2008 տարիների ընթացքում հաճախորդների շրջանում ՎՏԲ բրենդի ճանաչման առաջխաղացման և ընդլայնման բնագավառում զգալի արդյունքներ ապահովելով, արժանացել է այս բարձր գնահատականին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի վարչության խորհրդի նախագահի տեղակալ Վ.Ն.Տիտովի կողմից ստորագրված դիպլոմը հանդիսավոր կերպով հանձնվել է «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ա.Գ. Ավետիսյանին: