
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է 23/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նվազել է 2.84 դրամով և կազմել 362.18 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 11.33 դրամով և կազմել 588.74 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.37 դրամով և կազմել 503.79 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց: