DAIMLER-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ PORSCHE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԽՈՇՈՐ ՄԱՍԸ
Ավտոարտադրող գերմանական Daimler AG ընկերությունը բանակցություններ է վարում Porsche ընկերության արժեթղթերի ձեռք բերման ուղղությամբ, սակայն ընկերությունները հրաժարվում են որևէ մեկնաբանությունից: Հիշեցնենք, որ Porsche ընկերության արժեթղթերի խոշոր փաթեթի ձեռք բերմամբ հետաքրքրված է նաև Քաթարի պետական պահուստային ֆոնդը, և համապատասխան գործարքի կնքում նախատեսվում է առաջիկա երեք շաբաթների ընթացքում: Նշենք նաև, որ Porsche ընկերության պարտավորությունների մարման նպատակով Volkswagen ընկերությունը պատրաստ է գրավի առկայության դեպքում տրամադրել փոխառություն: