Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՏՄՊՊՀ – ԳԱՋԻ ԳՆԻ 13.3%-ՈՑ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է
24/06/2009 12:10
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԳԱՋԻ ԳՆԻ 13.3%-ՈՑ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել գաջի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Գաջ» ընկերության դիմումի հիման վրա: Դիմելով Հանձնաժողով, ընկերությունը տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի սակագների, դրամի փոխարժեքի փոփոխման պատճառով բարձրացել են անմիջապես գաջի արտադրական պրոցեսում օգտագործվող որոշ նյութական արժեքների գները եւ սպասարկման ծառայությունների սակագները: Մասնավորապես, 1000 մ` գազի սակագինը 153.26 ԱՄՆ դոլարից դարձել է 215 ԱՄՆ դոլար, դրամի փոխարժեքը մոտավորապես 307 դրամից դարձել է 378 դրամ, 25 տոկոսով բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը:

 
Ընկերությունը հայտնել է, որ հիմք ընդունելով վերոհիշյալ հանգամանքները, հունիսի 1-ից ընկերության կողմից 1 տոննա գաջի բացթողնման գները փոփոխվել են եւ ներկայումս հետեւյալն են` առանց պարկերի (ներառյալ ԱԱՀ-ն)` 34 000 դրամ, պարկերով (ներառյալ ԱԱՀ-ն)` 37 000 դրամ: Մինչ այդ, ընկերությունը 1 տոննա չպարկավորված գաջն իրացնում էր 30 000 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն):
Վերլուծությունը ցույց է տվել, որ ապրանքի ինքնարժեքի բարձրացումը պայմանավորված է միայն 4 հոդվածների փոփոխություններով` գազ (68.1%), էլեկտրաէներգիա (25.0%), ամորտիզացիոն հատկացումներ (11.8%), սանհիգիենիկ ծառայություններ, արտահագուստ, մանրարժեք գույք, արագամաշ առարկաներ (3.3%):
 
Հաշվի առնելով վերլուծության արդյունքները, Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ուսումնասիրության արդյունքները:
AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83